Նիդերլանդների ԱԳՆ-ն կոչ է անում Բաքվին ապաշրջափակել Լաչինի միջանցքը
20:57, 15 Դեկտեմբեր 2022
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների ԱԳՆ-ն կոչ է արել Բաքվին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը։
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է երկրի ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգում արված գրառումից:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ վերսկսել խաղաղ բանակցությունները»,- նշվում է գրառման մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում