News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նյու Յորք նահանգի իշխանություններն աճուրդի են հանել 2014 թվականին փակված նախկին բանտը։ Շատոգայ բանտային համալիրը կազմված է 20 կառույցներից 9 հազար քառակուսի մետր տարածքով։ Նախնական դրույքը կազմում է 100 հազար դոլար, հայտնում է NY Post-ը։

Աճուրդում ընդգրկված է 1990 թ․ կառուցված ժամանակակից շենքը, որոնք թվում վարչական ու բժշկական համալիրները, նախկին բանտարկյալների հանրակացարանը, ճաշասենյակը, խոհանոցը, ավտոտնակներ եւ այլն։

Բանտը դադարեց գործել նահանգապետ Էնդրյու Կուոմոյի ծրագրի շրջանակներում՝ փակել մի քանի ուղղիչ հիմնարկներ ու կրճատել բանտարկյալների թիվը։ Համալիրը գտնվում է Կանադայի սահմանից ոչ հեռու, այդ պատճառով իշխանություններն այն գովազդում են կանադական ընկերությունների շրջանում։ Աճուրդը կկայանա հուլիսի 24-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ