ՍԱՏՄ. Երևանի հյուրանոցային համալիները հիմնականում չեն աշխատում
Պարետի որոշումների կատարման նկատմամբ շաբաթօրյա վերահսկողությունը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների իրականացրել են հանրապետության հանրային սննդի կազմակերպություններում, մասնավորապես՝ հյուրանոցների ու հանգստյան տների ռեստորաններում և ճաշարաններում:
Տեսչական մարմնից հայտնում են, որ արտակարգ դրության սահմանափակումներից ելնելով՝ Երևանի հյորանոցներն ու դրանց ճաշարաններից շատերը չեն աշխատում, իսկ աշխատող հյուրանոցներում հանրային սննդի ծառայություններ չեն մատուցվում:
Ինչ վերաբերում է մարզերին, ապա հանգստյան տների ռեստորաններն ու ճաշարանները ՍԱՏՄ ամենօրյա ուշադրության ու վերահսկողության թիրախում են, դրանցում հիմնականում պահպանվում են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերը:
Միայն երկու կազմակերպությունում է նկատվել խախտում՝ աշխատակիցներն ու հաճախորդները դիմակը կրել են ոչ պատշաճ, ինչը արագ ուղղվել է տեսուչի ցուցումով: Ես մեկ տնտեսավարողի մոտ թերի է լրացված եղել ջերմաչափման գրանցամատյանը։