211652_close_icon
views-count1401 դիտում article-date 22:41 12-03-2019

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարի հետ

Մարտի 12-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Վլադիմիր Կոլտովիչի (Владимир Колтович) հետ։ Հանդիպմանը վերահաստատվեցին Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացման միտումը, ինչպես նաև՝ բելառուսական շուկա հայաստանյան արտադրանքի արտահանման ծավալների և անվանացանկի ընդլայնմանն ուղղված քայլերի մշակման պատրաստակամությունը։ Կարևորվեցին Եվրասիական տնտեսական միության ձևաչափում նախատեսված արտոնությունների գործնական կիրառման, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության նախագծերի լայն տեղեկատվական օժանդակության ապահովման հարցերը, ինչպես նաև հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։

Նմանատիպ նյութեր