Գիտուժ. Կառավարությունից ակնկալում ենք հստակ և կոնկրետ գործողություններ29 սեպտեմբերի 2022 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Գիտությանը տրամադրվող ֆինանսավորման ավելացման և այլ պահանջներով ստեղծված «Գիտուժ» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ նշվում է, որ կառավարությունից ակնկալում են հստակ և կոնկրետ գործողություններ։ «Այս պահին ընթանում է Կառավարության հերթական նիստը, որի ընթացքում քննարկվելու է 2023թ. պետական բյուջեն։ Ենթադրում է, որ նիստի ընթացքում նաև որոշվելու է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության համար» հատկացումների չափը։ Ակնկալում ենք, որ որոշում ընդունելուց առնվազն կիրականացվեն «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով ամրագրված գիտության համար հատկացումների աճը, 2022թ.-ից բազային աշխատավարձերի աստիճանաբար բարձրացման մասին Կառավարության 2021թ. մայիսի 13-ի որոշումը, ինչպես նաև վարչապետի հանրային խոստումները, համաձայն որոնց 2022-2025թթ. ընթացքում ամեն տարի գիտության ֆինանսավորումը միջինում աճելու է 3-5 մլրդ դրամով»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Panorama.am-ը։ Նշվում է, որ անհրաժեշտ է ավելացնել գիտական էկոհամակարգի զարգացման բազմիցս քննարկված ծրագրերի ծավալները, Գիտության կոմիտեի առջև պետք է դնել ավելի հավակնոտ գիտության զարգացմանը միտված ազգային ծրագրերի հրատապ մեկնարկի խնդիր և հատկացնել համապատասխան միջոցներ։ «Այսօր կենսական խնդիրներից է պաշտպանական ԳՀՓԿ պատվերի համակարագի հրատապ ամբողջական գործարկումը և այդ պատվերի ծավալի շեշտակի ավելացումը։ Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետն ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց, որ Հայաստանն ունի անհրաժեշտ ֆինանսական միջոցները, սակայն զենք գնել ցանկանալու ընթացքում մենք առերեսվում ենք լուրջ արտաքին խոչընդոտների։ Բոլորի համար ակնհայտ է, որ նման «խոչընդոտներ» միշտ են եղել։ Նույնիսկ այսպիսի գոյաբանական հարցի առկայության պարագայում Կառավարությունը երկու տարվա ընթացքում չի կարողացել ստեղծել գործող համակարգ, որը կվերհաներ մեր անվտանգային խնդիրները՝ դրանց հիման վրա ձևակերպելով ԳՀՓԿ պետական պատվեր և կազմակերպելով գիտական կազմակերպությունների ու մասնավոր ընկերությունների ծրագրերի մրցույթներ այդ խնդիրների լուծումների համար՝ հատկացնելով համապատասխան միջոցներ։ Փոխարենը մենք ականտես ենք լինում «գումարը կա, ծրագրեր չկան» պատճառաբանություններին, որոնք անընդունելի են հանրային ծառայողի կողմից, հատկապես պատմական այս շրջանում։ Կառավարությունից ակնկալում ենք հստակ և կոնկրետ գործողություններ»,-ասվում է հայտարարության մեջ։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |