211652_close_icon
views-count1071 դիտում article-date 17:02 26-10-2019

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության հովանու ներքո ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցել է եվրոպական բանակների ամենամյա համաժողովին

Հոկտեմբերի 24-ից 25-ը ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ - ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցել է Եվրոպական բանակների ամենամյա համաժողովին: Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության հովանու ներքո անցկացված միջոցառման նպատակն էր անվտանգության և կայունության արդի մարտահրավերների, դրանց դիմագրավմանը միտված մոտեցումների և անհրաժեշտ փոխգործունակության շուրջ մտքերի փոխանակումը: Համաժողովի լիագումար նիստերից հետո գեներալ-մայոր Ա. Մակարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քրիստոֆեր Կավոլիի հետ: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր