Thursday, 18 04 2024
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին

Տեղեկատվական գրոհ. Հասանովը հող է նախապատրաստում ռազմական նոր սադրանքների համար

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեկ՝ մայիսի 2-ին, խորհրդակցություն է անցկացրել ադրբեջանական զինված ուժերի հրամանատարական կազմի հետ՝ հայտարարելով, թե ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ մեծացել է: Խոսքը, բնականաբար, հայ-ադրբեջանական հակամարտության մասին է: Այս տեղեկությունը հաղորդել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը: Ընդ որում, ադրբեջանական բոլոր լրատվական կայքերն էլ շեշտը դրել են Հասանովի հենց այս խոսքերի վրա: Եվ հիմա առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե ի՞նչ հիմքեր ուներ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նման հայտարարություն անելու, և երկրորդը՝ ի՞նչ նպատակով են ասվել այդ խոսքերը:

Հրահանգներ հրամանատարական կազմին

Նշվում է, որ իր ելույթում Հասանովը խոսել է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին՝ ասելով, որ բանակի զինվորական և քաղաքացիական անձնակազմի շարքերում վարակման դեպքեր չեն գրանցվել: Հետո «բանակի հրամանատարության ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հակառակորդի սադրիչ գործողությունների ակտիվացման հետ միասին կտրուկ մեծացել է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»: Ադրբեջանի ՊՆ-ը հաղորդում է, որ Հասանովը «կոնկրետ հրահանգներ է տվել առաջնագծում և հակառակորդի պաշտպանության թիկունքում հետախուզության բոլոր տեսակներն ուժեղացնելու, մարտական պատրաստության պլանները ճշգրտելու, զորքերի համակողմանի ապահովման, ինչպես նաև անձնակազմին ինտենսիվ պարապմունքների և զորավարժությունների պատրաստելու վերաբերյալ»:

Նաև նշվում է, որ նախարարը բոլոր մակարդակների հրամանատարներից պահանջել է «պատրաստ լինել կանխելու տարատեսակ սադրանքներն ու թույլ չտալու հակառակորդի ակտիվություն ռազմաճակատի բոլոր ուղղություններով»:

Կորոնավիրուսն ու դրա հետևանքները

Ի՞նչ տողատակեր ունի Հասանովի այս հայտարարությունը՝ այն էլ ներկայիս բարդ ժամանակաշրջանում: Ավելի շատ պիտի խոսենք դրա պատճառների՞, թե՞ նպատակների, թիրախների մասին: Այլ խոսքերով՝ սա կանխատեսո՞ւմ է, թե՞ ռազմական ուղղակի սպառնալիք Հայաստանի հասցեին:

Ճիշտ պատասխանները ստանալու համար հարցին պիտի նայենք վերջին շրջանի իրադարձությունների ընդհանուր և ամբողջական պատկերի մեջ: Ինչի՞ մասին է խոսքը: Խոսքը ոչ միայն հայ-ադրբեջանական շփման գծում տիրող ռազմական իրադրության և Արցախի հարցի շուրջ վերջին օրերին նկատվող դիվանագիտական-քաղաքական ակտիվության, այլև ավելի լայն տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին է: Կորոնավիրուսի ճգնաժամը խորանում է՝ իր հետ բերելով տնտեսական, ֆինանսական լուրջ խնդիրներ, էներգակիրների՝ նավթի, գազի գների կտրուկ անկում և շատ ու շատ այլ դժվարություններ: Իսկ այս խնդիրները այս կամ այն կերպ ազդում են բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի և հատկապես նավթագազային ռեսուրսներից լուրջ կախվածություն ունեցող Ադրբեջանի վրա: Չմոռանանք, որ նախորդ ամսվա ընթացքում գրանցվեց նավթի գների ռեկորդային անկում, ինչպիսին նավթի քաղաքականության պատմության մեջ չէր եղել. հում նավթի որոշ տեսակների գինը ոչ թե պարզապես ընկավ, ոչ թե հավասարվեց 0-ի, այլ դարձավ բացասական՝ իջնելով 0-ից էլ ցածր: Իսկ դա չէր կարող ազդել նավթագազային «ասեղի վրա նստած» Ադրբեջանական հանրապետության տնտեսության ու հատկապես ֆինանսական համակարգի վրա: Արդեն ապրիլի 27-ին տեղեկացանք, որ Ադրբեջանի բանկային համակարգը, ըստ էության, փլուզվել է: Ադրբեջանի կենտրոնական բանկը ուղիղ կառավարում է մտցրել երկրի չորս դրամատներում (Atabank, AGBank, NBC Bank և Amrah Bank)։ Հետո բանկային ճգնաժամը սկսեց էլ ավելի խորանալ:

Ռազմական ռիսկերն ու Ապրիլյան պատերազմի փորձը

Այն, որ Ադրբեջանի տնտեսությունը վտանգված է նավթի գների անկման պատճառով, միջազգային մամուլը գրում էր դեռ մարտ ամսին, երբ անկումը դեռ պատմական մինիմումին չէր հասել: Իսկ այն, որ Ադրբեջանում տնտեսական վիճակի վատթարացումը կմեծացնի ռազմական ռիսկերն ու ադրբեջանական նոր ագրեսիայի հավանականությունը, կանխատեսել ենք նույն ժամանակահատվածում՝ ավելի քան 1 ամիս առաջ: Հետագա օրերին, երբ ադրբեջանական կողմը սկսեց ակտիվանալ սահմանին՝ ավելի հաճախակի խախտելով հրադադարի ռեժիմը, թիրախավորելով ոչ միայն հայկական կողմի մարտական դիրքերը, այլև խաղաղ բնակչությանը, ձեռնարկելով դիվերսիոն ներթափանցման փորձեր, պարզ դարձավ, որ այդ վտանգը ոչ միայն տեսական է, այլև միանգամայն իրական: Իսկ նման կանխատեսումների հիմքում փորձն է՝ ոչ վաղ անցյալի փորձը: Եվ եթե խոսք է գնում հատկապես նավթային ճգնաժամի ու այնպիսի երկրների մասին, ինչպիսին Ադրբեջանն է, այնպիսի անկայուն ու անկանխատեսելի վարչակարգի, ինչպիսին ալիևյան ռեժիմն է, ապա այդ դեպքում կարելի է սպասել ցանկացած սցենարի:

Բանն այն է, որ նման իրավիճակի նախկինում արդեն ականատես եղել ենք, մասնավորապես, 2016 թ. ապրիլյան ագրեսիայից ամիսներ առաջ, երբ նավթի գները կրկին ընկան, դա իր հետ բերեց սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների, եղան բողոքի ցույցեր, խռովություններ: Եվ այն ժամանակ էլ Հայաստանում շատերը հասկանում էին, որ նման իրավիճակում մեծ է հավանականությունը, որ Բաքվի բռնապետը ռազմական արկածախնդրության կգնա Արցախի դեմ՝ նպատակ ունենալով շեղել ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից և հասարակությանը համախմբել իր շուրջ: Չէ՞ որ Ղարաբաղի հարցը հատկապես Ադրբեջանում մարդկանց «հայրենասիրական» զգացմունքների վրա խաղալու լավագույն միջոցն է: Այդպես էլ արեց, ու, ցավոք, եղավ Ապրիլյան պատերազմը:

Հիմա, իհարկե, տարածաշրջանային ու միջազգային իրադրությունը էապես տարբերվում է 2016 թվականից՝ հաշվի առնելով հատկապես կորոնավիրուսի գործոնն ու դրա ազդեցությունը ամբողջ աշխարհի, այդ թվում՝ մեր տարածաշրջանի երկրների վրա: Բայց ամեն դեպքում պետք է հասկանալ, թե ինչո՞ւ Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսեց պատերազմի վերսկսման հավանականության մասին: Ի՞նչ հիմքեր ունի նա նման բան ասելու համար: Ի՞նչ «սադրիչ գործողությունների» մասին էր խոսում Հասանովը: Որևէ փաստ, որ հայկական զինուժն ինչ-որ «սադրանք» է իրականացրել շփման գծում, չի նշվում: Եվ տրամաբանորեն էլ դա հայկական կողմին պետք չէ:

Սադրանքներ իրականացնելը, հրադադարը կոպտորեն խախտելը, զինվոր և խաղաղ բնակիչ սպանելը, ռազմաքաղաքական ճնշումներ գործադրելը, մի խոսքով՝ իրավիճակը թեժացնելը, հակամարտությունը տաք վիճակում պահելը, ինչպես հայտնի է, Ադրբեջանի գործելաոճն է, քանի որ ներկա ստատուս-քվոյից ամենադժգոհ կողմը հենց ադրբեջանական կողմն է:

Ադրբեջանի ՊՆ-ը հող է ստեղծում սադրանքների համար

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքը գրում է, որ ըստ Արցախի ՊԲ հաղորդագրության՝ վերջին մեկ շաբաթում Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը ավելի քան 170 անգամ, իսկ ապրիլի 29-ին նաև կիրառել է 60մմ ականանետներ։ Կայքը եզրակացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հող է ստեղծում սադրանքների համար:

«Թեև ընդհանուր գծերով հայտարարությունն Ադրբեջանի ՊՆ առնվազն վերջին մեկ տարվա հռետորաբանության շրջանակներում է, սակայն որոշակի սրացումներ կան և բացառված չի, որ Ադրբեջանը կշարունակի մեծացնել լարվածությունը», – գրում է «Ռազմինֆոյի» մեկնաբանը:

«Լավրովի պլանն» ու ներիշխանական գզվրտոցը Բաքվում

Իսկ Lragir.am-ի մեկնաբանը մատնանշում է մեկ այլ կարևոր ասպեկտ՝ վերջին 2 շաբաթվա դիվանագիտական ակտիվությունը, կարելի է ասել՝ դիվանագիտական սրացումները Արցախի հարցի շուրջ: Խոսքն առաջին հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության մասին է, երբ խոսել էր ղարաբաղյան հիմնախնդրի փուլային կարգավորման մասին, որին կողմ է ադրբեջանական կողմը և դեմ են թե՛ Երևանը, թե՛ Ստեփանակերտը: Մեկնաբանը այս համատեքստում անդրադառնում է նաև Լավրովի հայտարարության ներքաղաքական, ներիշխանական ազդեցությանը Ադրբեջանում, արտգործնախարար Մամեդյարովի և իշխանության մյուս թևերի միջև եղած հակասություններին: Եվ պետք է ասել, որ Ադրբեջանի ներիշխանական հակասությունների ու ներքաղաքական խնդիրների գործոնը շատ կարևոր դեր կարող է խաղալ այս պրոցեսում:

Ամեն դեպքում ակնհայտ է, որ վերևում նշված գործոնների կողքին պետք է նշել նաև դիվանագիտական սրացումների հանգամանքն ու «Լավրովյան պլանի» ակտիվացման փորձերը: Այստեղ երկու տարբերակ կա՝ կա՛մ Մոսկվայի և Բաքվի գործողությունները համակարգվածմ կա՛մ էլ առնվազն Բաքուն փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից ու Լավրովի դիրքորոշման ադրբեջանամետ շեշտադրումներից՝ քաղաքական դիվանագիտության հետ միասին ակտիվացնելով նաև ռազմական դիվանագիտությունը: Իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ թևը, հակադրվելով դիվանագիտական մեթոդների կողմնակից Մամեդյարովին ու իր թիկունքում կանգնած ուժերին, արտգործնախարարի հարցազրույցից հետո հայտնում է իր դիրքորոշումն ու խոսում պատերազմի վերսկսման հավանականության և ըստ էության՝ ռազմական ճանապարհի նախընտրելիության մասին: Այստեղ, իհարկե, որոշակի պարադոքս կա, քանի որ «Լավրովի պլանի» առաջխաղացումը, ինչպես ցույց ենք տվել նախորդ հոդվածում, ձեռնտու է Ադրբեջանին, և եթե Լավրովին հաջողվի այն առաջ տանել, ինչի վերաբերյալ, իհարկե, լուրջ կասկածներ կան, ապա դա կլինի առաջին հերթին Մամեդյարովի հաջողությունը, ով նույն հարցազրույցում ասում է, թե ինքը հավատում է բանակցությունների ճանապարհով հարցը լուծելուն: Ստացվում է, որ Լավրովի հայտարարությանը Ապշերոնյան թերակղզում այլ կերպ են նայում, և այս ամենը, այդ թվում՝ Հասանովի հայտարարությունը, ոչ այնքան բուն Լեռնային Ղարաբաղի հարցի, որքան Ադրբեջանի ներիշխանական պայքարի մասին է:

Իսկ մյուս կարևոր հանգամանքը Ադրբեջանի բնակչության ուշադրությունը շեղելու հարցն է, որն ընդհանուր իշխող վարչակարգի գլխավոր առաջնահերթություններից է՝ անկախ ներքին հակասություններից: Նմանատիպ շոուները, որոնցից մեկը երեկ Ադրբեջանի ՊՆ-ում կազմակերպել էր Հասանովը, վերջին շրջանում շատացել են այս երկրում:

Մասնավորապես, գլխավոր դատախազին են փնովում, տարբեր շրջաններում պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումներ են սկսվել, ձերբակալություններ եղել: Եվ Մամեդյարովի հասցեին հնչած «ռազմահայրենասիրական» մեղադրանքներն էլ, թե ինչո՞ւ «համարժեք պատասխան» չտվեց Հայաստանի արտգործնախարարին, նույնպես այս շարքից են:

Հասանովը ալիբի է ստեղծում. գուցե արժե պատասխանե՞լ

Այդուհանդերձ, Հասանովի հայտարարությունը իր մեջ նաև որոշակի վտանգներ է պարունակում: Հասանովը, չմոռանանք, անկախ փորձագետ չէ, որն ինչ-որ կանխատեսումներ է անում: Նա հակառակորդ է, Հայաստանին սպառնացող բանակի հրամանատարը, որն ասում է ոչ թե այն, ինչ մտածում է, այլ այն, ինչ պետք է: Ասում է իրավիճակի վրա ազդելու նպատակով: Այս իմաստով այն տպավորությունն է, որ հայկական կողմի «սադրանքների» մասին խոսելով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը փորձում է ալիբի ստեղծել ադրբեջանական կողմի համար և ինֆորմացիոն հող նախապատրաստել նոր ռազմական ագրեսիայի կամ ռազմական սադրանքների համար: Հիշենք, որ Հասանովը նույն ոճով գործել է նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ ու հետո հայտարարում էր, թե իբր հայկական կողմն է առաջինը հարվածել և իրենք ստիպված հակահարված են տվել: Այսինքն՝ սա շատ հստակ տեղեկատվական սադրանք էր, հարձակում տեղեկատվական պատերազմի դաշտում՝ որոշակի հաշվարկներով: Եվ եթե այդպես է, ապա գուցե արժե համարժեք պատասխա՞ն տալ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում