Բերեզովսկի. Բոլոր նպատակներին չհասանք, բայց բազմաթիվ ֆուտբոլիստներ կարողացան ցուցադրել իրենց որակները

Բերեզովսկի. Բոլոր նպատակներին չհասանք, բայց բազմաթիվ ֆուտբոլիստներ կարողացան ցուցադրել իրենց որակները

PanARMENIAN.Net - ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին Հայաստան-Կոսովո ընկերական հանդիպումից հետո հետխաղային ասուլիսում ասել է, որ բոլոր նպատակներին չհասան, բայց ֆուտբոլիստները բավական վստահ են գործել։

«Պարզ է, որ բոլոր նպատակներին չհասանք, որովհետև չհաղթեցինք, մի քիչ չհերիքեց մեզ։ Բայց շատ գոհ ենք, որ բազմաթիվ ֆուտբոլիստներ դուրս եկան դաշտ ու կարողացան ցուցադրել իրենց որակները»,-ասել է Բերեզովսկին, հայտնում է ՀՖՖ-ն։

Նա հավելել է, որ ավելի ուշ ավելի սառը գլխով կվերլուծեն խաղն ու կարծիք կկազմեն։

Նա նշել է մարզչական կազմի աշխատանքը։

«Հակոբ Հակոբյանը շատ մեծ աշխատանք կատարեց, թե առաջին խաղակեսում, թե երկրորդի սկզբում։ Ուզում էինք թարմություն, դրա համար փոփոխություններ արեցինք»,-ասել է Բերեզովսկին։

Նոյեմբերի 16-ին Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում տեղի ունեցած Կոսովո-Հայաստան ընկերական հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---