211652_close_icon
views-count848 դիտում article-date 19:00 23-04-2019

Ազգային ժողովի այգում հիմնվել է հայ-ռուսական բարեկամության ծառուղի

Ապրիլի 23-ին Ազգային ժողովի այգու` քաղաքացիների համար բաց հատվածում պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կեչիների տնկարկում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահներ Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, քաղաքացիներ: Մասնակիցները տնկել են Լոռու մարզի ռուսական Ֆիոլետովո գյուղից բերված 32 կեչու տունկ. նախատեսվում է դրանց թիվը հասցնել 50-ի: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ խորհրդարանի այգում հայ-ռուսական բարեկամության ծառուղու հիմնումը խորհրդանշական բնույթ ունի եւ հավաստումն է երկու երկրների ժողովուրդների միջեւ առկա բազմադարյա բարեկամական հարաբերությունների: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի խոսքով՝ գեղեցիկ ավանդույթ է ձեւավորվել. տարբեր ազգերին բնորոշող ծառատեսակներով է հարստանում այգին եւ հետաքրքիր զբոսավայր դառնում քաղաքացիների համար: Ազգային ժողովի շենքի ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը՝ լրագրող Մարկ Գրիգորյանը, ողջունել է նախաձեռնությունը եւ կարեւորել, որ այգին հասանելի է բոլորի համար: Ալեքսեյ Սանդիկովը նշել է, որ խորհրդարանի հիմնական մասնաշենքի հետնամասում Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ տարիներ առաջ տնկված կեչիներն այսօր էլ գեղեցկացնում են այգին: Նրա տեղեկացմամբ՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի բոլոր մարզերում հիմնել կեչու ծառուղիներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր