Կանարյան կղզիներում կորոնավիրուսի պատճառով մոտ 1000 մարդ է մեկուսացվել25 փետրվարի 2020 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի իշխանությունները որոշել են կորոնավիրուսի պատճառով կարանտին սահմանել Տեներիֆե կղզու հարավում գտնվող Costa Adeje Palace հյուրանոցում: Այժմ հյուրանոցի տարածքում մոտ 1000 մարդ կա, տեղեկացնում է «Նովայա Գազետան»՝ Diario de Avisos պարբերականին հղումով: Որոշումը կայացվել է, երբ հյուրերից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Զբոսաշրջիկը՝ իտալացի բժիշկը, հանգստավայր է ժամանել կնոջ հետ: Հյուրանոցում նա մնացել է մեկ շաբաթ, որից հետո հոսպիտալացվել է: Սա Կանարյան կղզիներում հիվանդության արդեն երկրորդ դեպքն է, և երրորդը՝ Իսպանիայի ամբողջ տարածքում: Կղզիներում գրանցված առաջին հիվանդը զբոսաշրջիկ էր Գերմանիայից, որը հանգստանում էր Լա Գոմերա կղզում: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն դեռ կարանտինի մեջ է: Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը փետրվարի 25-ի դրությամբ գերազանցել է 2600-ը: Ընդհանուր առմամբ վարակվել է ավելի քան 77,000 մարդ, ապաքինվել՝ 27,000-ից ավելին: 2019-nCoV նոր կորոնավիրուսի առաջին բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին՝ Ուհանում: ԱՀԿ-ն այն միջազգային մասշտաբի արտակարգ վիճակ է հայտարարել՝ բնութագրելով որպես բազմակի օջախներով համաճարակ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |