Ուկրաինան հայտարարել է ռուսական զորքերի «ներխուժման հնարավոր ժամկետի մասին»

Ուկրաինան հայտարարել է ռուսական զորքերի «ներխուժման հնարավոր ժամկետի մասին»

PanARMENIAN.Net - Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը Military Times-ին հարցազրույցում հայտարարել է ռուսական զորքերի «ներխուժման հնարավոր ժամկետի մասին»։

Ըստ նրա, դա կարող է տեղի ունենալ հունվարի վերջում կամ փետրվարի սկզբին, գրում է «Վեդոմոստին»։

Բուդանովը կարծում է, որ Ռուսաստանը կարող է սկսել հարձակումը հրետանու և ավիացիայի հարվածներով և Օդեսայի ու Մարիուպոլի հատվածում ծովային դեսանտի կիրառմամբ։

Ըստ Ուկրաինայի հետախուզության ղեկավարի, ՌԴ-ն ավելի քան 92,000 զինծառայող է կենտրոնացրել, բացի այդ՝ ռազմական տեխնիկա է կուտակում Ղրիմում, այդ թվում՝ «Իսկանդեր» հրթիռային համալիրներ։

Ըստ Բուդանովի, ՌԴ-ն կփորձի հանրահավաքներ և ցույցեր կազմակերպել , «ցույց տալու համար, որ մարդիկ դեմ են իշխանություններին»։

Ավելի վաղ ԱՄՆ հետախուզությունը զգուշացրել էր եվրոպացի դաշնակիցներին Ուկրաինայի տարածք «Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին, որի հավանականությունը կավելանա եղանակի ցրտելուն զուհագեռ»։ Ըստ հատուկ ծառայությունների, ՌԴ-ն պատրաստվում է ներխուժել Դոնբաս։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---