Thursday, 25 04 2024
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել

Քոչարյանի կառավարման ժամանակ վտանգված էր յուրաքանչյուրի կյանքի իրավունքը. Կուլմինացիան Մարտի 1-ն էր

Անձին մեղադրանք առաջադրելու համար ՀՀ Քրեական դատավարությունը սահմանում է հստակ չափորոշիչներ, դրանցից է անհրաժեշտ ապացույցների համակցությունը: «Դատելով ՀՔԾ-ի կողմից հրապարակված տեղեկությունից, ենթադրում եմ, որ ՀՀ ՀՔԾ-ն այս փուլում ապացույցների բավարար համակցություն է տեսել իր իսկ վարույթում քննվող գործի շրջանակներում, ինչն էլ հնարավորություն է տվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու և քրեական գործով նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար:

Այլ հարց է, որ հանրությունը սպասելիքներ ունի Ս. Սարգսյանի ենթադրյալ այլ արարքներին իրավական գնահատական տալու վերաբերյալ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ նախադրյալներ կան, որ ՀՀ իրավապահ մարմինները Սերժ Սարգսյանի մասին հիշեցնելու նաև այլ հիմքեր կունենան: Դեռևս վաղ է նրա քայլերին իրավական գնահատական տալ:

Հիշեցնենք՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Նախկին նախագահի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Վերջին շրջանում խոսակցություններ էին ի հայտ գալիս առ այն, որ Ս. Սարգսյանի և Ն. Փաշինյանի միջև կա ստվերային պայմանավորվածություն, այդ պատճառով Ս. Սարգսյանին որպես մեղադրյալ չեն ներգրավում որևէ քրեական գործով, մասնավորապես Մարտի 1-ի գործով, ինչն ակնկալվում էր: Ի դեպ՝ այս մասին թափանցիկ ակնարկ արեց նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Ն.Նորիկյանը նշեց, որ քաղաքականության մեջ այսպիսի խոսակցությունները հնարավոր չէ բացառել. «Փորձ է արվում քաղաքական լուսանցքից վերադառնալ այս կողմ, նախորդ քաղաքական ռեժիմի կողմից փորձ է արվում ատամ ցույց տալ, այդ համակարգի որևէ ներկայացուցչի կողմից ատամ ցույց տալու դեպում օրինական միջոցներով այն պետք է ջարդել: ՀՀ ժողովուրդը նախկին ռեժիմին տվել է իր գնահատականը, այդ գնահատականն աներկբա է…»:

Ն. Նորիկյանի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ճակատագրերը խաչվում են Մարտի 1-ով: «Ս. Սարգսյանի արարքներում արդյո՞ք եղել են քրեական հանցագործություն պարունակող տարրեր և նա ինչ առնչություն է ունեցել Մարտի 1-ի կամ Մարտի 1-ին նախորդած և հաջորդած իրադարձությունների հետ: Կարծում եմ՝ իրավապահ մարմինները վաղ թե ուշ կպատասխանեն այս հարցին»:

Անդրադառնալով Ռ. Քոչարյանի դատարանում արված հայտարարությանը, թե իբրև քրեական գործ հարուցող մարմինները գործադիր իշխանության ազդեցության տակ են, փաստաբանն ընդգծեց, որ զարմանալի է, որ Քոչարյանը օրենքներից ու օրինականությունից է խոսում. «Շատ լավ կլիներ, որ գիտակցում ունենար իր օրոք տեղի ունեցած գործընթացների մասին… Քոչարյանի կառավարման ժամանակ վտանգված էր յուրաքանչյուրի կյանքի իրավունքը. կուլմինացիան Մարտի 1-ն էր»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում