Բաժիններ՝

«Նրանք կրկին վախենում են մեզնից». հնչել է «Ռեալի» հանդերձարանում հաղթանակից հետո

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները վերջին խաղերն անցկացնում են շատ վստահ և մեկը մյուսի հետևից հաղթանակներ են տոնում:

«Ատլետիկոյին» հաղթելուց հետո (3:1) մադրիդցիների հանդերձարանում հնչել են մոտիվացնող խոսքեր՝ «Նրանք կրկին մեզանից վախենում են»: Այս մասին հավաստիացնում է  Marca-ն:

Վերջին 10 հանդիպումներում «Ռեալը» գրանցել  է ութ հաղթանակ:

Մադրիդյան ակումբն արդեն 2-րդ հորիզոնականում է Իսպանիայի առաջնությունում և ունի Գավաթի եզրափակչում խաղալու լավ հնարավորություն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս