Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ

Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում ապրիլի 26-ին՝ առանձին շրջաններում, 27-30-ը՝ շրջանների զգալի մասում, հատկապես, կեսօրից հետո և գիշերն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին կլինի հարավ-արևմտյան 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում ապրիլի 26-ի երեկոյան ժամերին, 27-30-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]