Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայտնի են «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի հաղթող ֆիլմերի անունները

Հայտնի են «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի հաղթող ֆիլմերի 
անունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Արևորդի» տասներորդ միջազգային բնապահպանական փառատոնն ամփոփել է  արդյունքները. հայտնի են դարձել հաղթող ֆիլմերը և մի շարք ֆիլմեր արժանացել են հատուկ ուշադրության փառատոնի կազմակերպիչների և ժյուրիի կողմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լավագույն ֆիլմ բնապահպանական խնդիրների մասին» անվանակարգում անկախ ժյուրին հաղթող է ընտրել «Բարակ սառույցի վրա» (On thin ice) ֆիլմը, որը ներկայացվել է գերմանացի ռեժիսորի կողմից։

«Վագրեր սահմանին» (Tigers on The Border) ֆիլմը հաղթող է ճանաչել «Լավագույն կրթական ֆիլմ» անվանակարգում։ Այն ներկայացվել է Լեհաստանի կողմից և ռեժիսորը Կատարժինա Գորնյակն է։ Այս պատմությունը գրավել է լեհերի և ամբողջ աշխարհի ուշադրությունը։

Հատուկ մրցանակ են ստացել «Վայրիից առավել վայրի․ կրակը, անտառները և ապագան» (WILDER THAN WILD: Fire, Forests, and the Future), «Մեղվապահը» (The Beekeeper), «Մարգագետինը․ կորած դրախտ» (The Meadow - Paradise Lost), փառատոնի կազմակերպիչներն առանձնացրել են ևս մեկ ֆիլմ, որն ամենաշատն է դիտվել փառատոնի օրերին՝ «Ֆիլմ սառույցի մասին» (A Short Film About Ice) ներկայացված Մեծ Բրիտանիայի կողմից։

Միջոցառման վերջում հանձնվել են նաև նոյեմբերի 16-17-ին տեղի ունեցած «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով լրագրողական դասընթաց-մրցույթի մասնակից լրագրողների սերտիֆիկատները։

Պայմանավորված համաճարակային իրադրությամբ՝ «Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնն անցկացվել է առցանց։

Արդեն 15 տարի է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվում էկո-կրթական մեծ բաղադրիչ ունեցող «Արևորդի» փառատոնը, որն այս տարիների ընթացքում ցուցադրվող ֆիլմերի միջոցով բնապահպանական գիտելիքներ է փոխանցել հազարավոր մարդկանց, հատկապես՝ պատանիներին։

Փառատոնի նպատակն է հասարակության ուշադրությունը բևեռել վայրի բնության պահպանության և բնապահպանական կրթության անհրաժեշտության վրա՝ բարձրացնելով հասարակության գիտակցության մակարդակն այս խնդրի առնչությամբ, ընդգրկել հասարակության բոլոր շերտերը` երեխաներին, երիտասարդներին, գործարար հանրությանը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]