Աբրահամյան. Թալիշի վերակառուցումից հետո 46 ընտանիք է վերադարձել

Աբրահամյան. Թալիշի վերակառուցումից հետո 46 ընտանիք է վերադարձել

PanARMENIAN.Net - Թալիշի վերակառուցումից հետո այս պահին արդեն 46 ընտանիք վերադարձել է հայրենի գյուղ, ևս 5 ընտանիքի վերադարձն ընթացքի մեջ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Բացի նրանից, որ գյուղն ունի ապրելու համար նախատեսված բոլոր պայմանները՝ նոր դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, հանդիսությունների տուն, գյուղապետարան, հետ վերադարձած ընտանիքների համար նախատեսված տներն ամբողջությամբ կահավորված են»,- նշել է Աբրահամյանը։

Թալիշը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի գյուղերից է: 2016 ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիներին հաջողվել էր մտնել գյուղ, նրանք գնդակահարել էին այնտեղ մնացած մի քանի խաղաղ բնակչի: Ապրիլյան պատերազմից որոշ ժամանակ անց մեկնարկեց Թալիշ գյուղի վերաբնակեցումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---