Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երանոս գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել

Երանոս գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 
երկուսը՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 14-ին, ժամը 19:17-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԱԻ նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի մոտ 54-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi», «Opel Vectra» և «ԳԱԶել» (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mitsubishi» և «Opel Vectra» մակնիշերի ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են Մարտունու բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայից դուրս բերել քաղաքացու դին: 

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am