Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երգիչ Արա Այվազյանը ներկայացրել է «Ներիր, Էրգիր» ստեղծագործության տեսահոլովակը

Երգիչ Արա Այվազյանը ներկայացրել է «Ներիր, Էրգիր» ստեղծագործության 
տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգագրական երգերով հանդես եկող երգիչ Արա Այվազյանն իր հանդիսատեսի դատին է հանձնել «Ներիր, Էրգիր» երգի տեսահոլովակը, որն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգը ստեղծվել է դեռևս 2013 թվականին. խոսքերի հեղինակը Մարսետ Սիրունյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Արա Այվազյանը, գործիքավորել է Գարեգին Առաքելյանը։

Արա Այվազյանը մտադրություն է ունեցել երգը թողարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվել։ Այս տարի ապրիլի 24-ին նախատեսված էր ներկայացնել այս երգի տեսահոլովակը, բայց, համավարակով պայմանավորված, հետաձգվել է։ Երկար սպասումից հետո ռեժիսոր էդգար Ղուկասյանը (EDGAR Pro) օգոստոսին նկարահանել է հոլովակը: Նա  նաև երգչի պրոդյուսերն է։

Արա Այվազյանը երգը կատարում է իր աշակերտ Անդրանիկ Հակոբյանի հետ։ Ռուսաստանում գործող իր երաժշտական դպրոցի ընդունելության քննության ժամանակ Արան նկատել է Անդրանիկ Հակոբյանի տաղանդը, որը երգել է հենց «Ներիր, Էրգիր» երգը՝ որոշելով համագործակցել նրա հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am