Նախորդ ռեժիմը ծուղակներ է դրել մաքսային եւ հարկային օրենսգրքերում. պատգամավորը՝ Փաշինյանին

Ազգային ժողովում այսօր հրավիրված նիստում, որտեղ քննարկվում էր վարչապետի ընտրության հարցը, վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին երկու հարց ուղղեց նաեւ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Այդ հարցերն ու Նիկոլ Փաշինյանի պատասխանները ներկայացնում ենք ստորեւ:

Ս.Բ. - Դուք ձեր ելույթում կարեւոր տեղ հատկացրեցիք քաղաքական գործընթացներին: Առավելապես ինձ հետաքրքիր էր, որ դուք համարում եք, որ սա հայկական ֆենոմեն է, հեղափոխության այս ընթացքը մաքուր հայկական է եւ այլ արմատներ պետք չէ փնտրել: Սա ինձ ուրախացնում է այն պարզ իմաստով, որ հայկական բարձրավանդակի գենետիկ հնարավորությունները թույլ տալիս են իսկապես աշխարհին նորովի ներկայանալու: Բայց ինձ առավել շատ մտահոգում է այդ քաղաքականությանն ուղեկցող տնտեսության վիճակը: Դուք կանխեցիք այն հարցը, որ ես պետք է տայի՝ նշելով տնտեսական զարգացման հենասյուները, ինչի հետ ես համամիտ եմ: Եվ դուք նշեցիք, որ կադրային քաղաքականությունը, որ իրականացվում է, հենվելու է հենց այդ ոլորտների զարգացման, մասնագետների գաղափարական ուղղվածության վրա: Այսինքն՝ եթե դուք համարում եք, որ հեղափոխության մարտիկները, որպես այդպիսին, դժվարություններ կունենան ընթացքում համարվել փորձառու, քանի որ նախադեպ չունեցող հեղափոխություն է իրականացվել, եւ ես կիսում եմ ձեր կարծիքը, տնտեսության ոլորտում մտածելու տեղ ունենք, արդյոք գյուղատնտեսությունը կամ հանքարդյունաբերությունը այն ճյուղերն են, որտեղ մենք չունենք փորձառու մասնագետներ, որ անհրաժեշտ եք համարում անփորձ մասնագետներ փորձարկել՝ հետագայում՝ ընթացքի մեջ դարձնել համապատասխան մասնագետներ:

Այսինքն՝ այն կառուցակարգերը, որ դրված է, դուք ժխտում եք, մերժում եք, գտնում եք, որ նոր կառուցակարգե՞ր պետք է լինեն: Կամ ընդունում եք կառուցակարգերը, որ եղել են նախկինում, նորովի մոտեցումների անհրաժեշտությո՞ւն եք տեսնում: Ինձ հետաքրքրիր է ձեր մոտեցումը տնտեսության զարգացման՝ կառուցակարգերի իմաստով: Ինստիտուցիոնալ իմաստով մենք ինչ պետք է անենք, որպեսզի հենց այսօր, հենց վաղը սկսենք տնտեսության զարգացման հիմքերը տեսանելի դարձնել հանրությանը եւ դրական մեսիջ հղել սպասվելիք զարգացումների մասին: Դուք մեկ անգամ նշել եք, եւ ես կողմ եմ, որ այդպես լինի, թռիչքաձեւ զարգացում ապահովվի: Այսինքն՝ մենք ի սկզբանե ունենանք այնպիսի իրավիճակ, որը կապահովի թռիչքաձեւ զարգացում: 

Ն.Փ. - Հենց էներգետիկայի եւ բնական պաշարների, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտում այսօր ըստ էության  քաղաքական նշանակում չկա: Երկու ոլորտում էլ ամբողջությամբ այդ ոլորտի պրոֆեսիոնալներն են՝ ե՛ւ նախարարներ, ե՛ւ փոխնախարարներ: Ուրիշ բան, որ պրոֆեսիոնալներ կան, որոնք այլ պրոֆեսիոնալների կողմից այնքան էլ ընդունված պրոֆեսիոնալներ չեն: Ու դա բոլոր ոլորտների պրոֆեսիոնալ հանրության ամենամեծ պրոբլեմն է: Եկեք ընտրենք ամենաուժեղ պրոֆեսիոնալին, ուրիշ տեղի ավելի ուժեղ պրոֆեսիոնալ ի հայտ կգա, որ կասի՝ նա ընդհանրապես պրոֆեսիոնալ չէ: Իսկ տնտեսության զարգացման մոդելը ո՞րն է: Մոդելը հնարավորություններն են: Երբ ես անընդհատ ասում եմ, որ Հայաստանում պետք է ոչ թե աղքատությունը խրախուսվի, այլ աշխատանքը, հենց դա նկատի ունեմ:

Թռիչք ե՞րբ է հնարավոր: Երբ հնարավորինս շատ մարդ տեսնի, որ երկրում ստեղծված է հավասար հնարավորություն եւ ինքը կարող է իր ստեղծարար, գործարար տաղանդը իրացնել: Մենք մարդկանց պետք է քաջալերենք աշխատելու: Ոմանց համար բարեբախտաբար, ոմանց համար դժբախտաբար խորհրդային ժամանակները չեն, որ պետությունը գործարան կառուցի, աշխատավարձ նշանակի, ինքը արտադրի, ինքը վաճառի, ինքը գնի: Հիմա ուրիշ ժամանակներ են, երբ որ անհատական ջանքն է տնտեսության զարգացման ամենակարեւոր գործոնը: Գործարար լինելն էլ ենթադրենք գրող կամ գիտնական լինելու նման բան է, մեկը տաղանդավոր է, մեկը անտաղանդ է, չես կարող ոչ մի բան անել: Նույն գումարը, նույն պայմանները երկու հոգու տանք, մեկը կգնա հաջողության կհասնի, մյուսը կսնանկանա: Մեր խնդիրն է՝ ստեղծել հավասար դաշտ, որ որեւէ մեկը հարստանա ոչ թե այն հանգամանքի բերումով, որ ինքը վարչապետի կամ վարչապետի ընկերոջ, եղբոր հետ մոտիկ է կամ փայ է, այլ բոլորն իմանան, որ հավասար հնարավորություն ունեն անկեղծ, ոչ թե ձեւի համար այս ամբիոններից ասենք, գնանք սենյակներում զանգենք, ասենք այս մեկի դեմը փակեք, այս մեկի դեմը մի փակեք: Դա է տնտեսության զարգացման ամենակարեւոր խթանը: Երբ որ մենք ասում ենք՝ ներառող տնտեսական աճ, նաեւ սա նկատի ունենք, որ ամեն մարդ, եթե ունի ներուժ՝ ստեղծելու ինչ-որ բան, նա ունենա հնարավորություն: Օրինակ գործարարի ինչին է պետք լինել պատգամավոր: Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել: Իրեն ընդհանրապես պետք չէ: Մենք երաշխավոր ենք, որ բոլոր գործարարները կունենան նույն հնարավորությունները: Ոչ մեկի համար պատգամավորի կարգավիճակը ոչ մի բան չի ավելացնի եւ չի պակասեցնի:

Ս.Բ.- Դուք քաղաքական կամք դրսեւորել եք, որ վերացվեն մենաշնորհները, դա ակնհայտ է, բայց մյուս հարցերը, որոնք պետք է մաքսային եւ հարկային օրենսգրքերը փոխելով կարողանանք լուծել, դեռ արված չեն: Ես չգիտեմ՝ դուք ինչքանով եք տեղյակ այն ծուղակներին, որոնք դրվել են նախորդ ռեժիմի ժամանակ մաքսային եւ հարկային օրենսգրքերում: Ես ձեզ վստահեցնում եմ՝ մոնոպոլիա ունեցող բոլոր ընկերությունները ապահովագրված են օրենքի ուժով: Այսինքն՝ այն գրիչը, որ պետք է ներկրվի, այդ գրիչի էքսկլյուզիվ պայմանագիրը կնքել է մի տնտեսավարող, որ միայն ինքը իրավունք ունի այդ գրիչը բերել Հայաստան, եւ Հայաստանում համապատասխան հովանավորչության պայմաններում այդ գրիչի ամբողջ որակները նշել են, որ պետք է ներկրվի գրիչ, որի ծայրը լինի այսպիսին, թանաքը այս գույնի, բոյը այս չափով: Այսինքն՝ ձեր քաղաքական կամքը պետք է շարունակություն ունենա: Եվ պետք է ջարդել այս մաքսային օրենսգիրքը, զրոյացնել նախկինում տեղի ունեցող այս կոռուպցիոն երեւույթները, որից հետո մենք կարող ենք ազատ մրցակցության մասին խոսել, ինչը մեր երազանքն է:

Ն.Փ.- Ճիշտ եք միանգամայն: Այդպիսի օրինակներ կարելի է բազմաթիվ ուրիշ ապրանքների վերաբերյալ բերել: Կան գործարարներ, որոնք ապացուցում են, որ հնարավոր չէ հարկային օրենսգրքով աշխատել, եւ աշխատել օրինական դաշտում: Աբսուրդ է թվում: Եվ որոշ դեպքերում այո, իսկապես ճիշտ են ասում: Բայց ես երբ որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մթնոլորտի եւ ընդհանրապես մթնոլորտի մասին խոսում եմ, նաեւ այս իրավիճակը նկատի ունեմ: Տեսեք, հարկային օրենսգիրքը մեր օրակարգում է, եւ մենք անընդհատ ուզում ենք դրա շուրջ հանրային քննարկումներ սկսենք եւ այլն եւ այլն, բայց ասենք մի օր լինում է հոկտեմբերի 2, մի օր լինում է քաղաքական դավադրության մասին ուրիշ ինֆորմացիա:

Մենք չունենք այդ հնարավորությունը, քաղաքական կուլմինացիան անընդհատ այնտեղ է, որ մարդկանց գործնական ուրիշ հարցեր չեն հետաքրքրում: Մարդկանց հետաքրքրում է՝ հեղափոխություն է, թե հակահեղափոխություն: Եվ այս առումով ես շատ կարեւորում եմ արտահերթ ընտրությունները, եւ որ նախընտական քարոզարշավի փուլը մենք կարողանանք նորմալ քաղաքական մթնոլորտում անել: Ինչու, որովհետեւ կան ռեֆորմների պատրաստի փաթեթներ, որոնք մեր կառավարությունը պետք է իրականացնի: Մենք ուզում ենք այդ ռեֆորմների փաթեթների համար, այդ թվում հարկային օրենսգրքի համար մանդատ ստանալ մարդկանցից, որ հետո խորհրդարանում քննարկումների ժամանակ հարց չծագի՝ ժողովուրդը սրա հետ համաձայն է, թե համաձայն չէ: Դրա համար ես կոչ եմ անում, որ մենք ամեն ինչ անենք ե՛ւ Ընտրական օրենսգրքի եւ բոլոր առումներով, որ մեր նախընտրական քարոզչությունը կարողանանք կառուցել ապագայի շուրջ բանավեճերով, որտեղ բոլոր քաղաքական ուժերը շանս կստանան: Եթե ընտրական պրոցեսը գնաց հեղափոխություն-հակահեղափոխություն տրամաբանությամբ, ընտրական բազմաթիվ ուժեր շանս չեն ստանալու: Եվ դա մեր ուզածը չէ: Հանրապետականին թվում է, թե իրենց շահերից բխող գործողություներ են անում: Իրականում ուղիղ հակառակն է:  

Տպել
2883 դիտում

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)