Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիայի Բունդեսլիգան ավարտվեց խոշոր անակնկալներով (տեսանյութ)

Սպորտ
a1bundesliga-1

Գերմանիայի ֆուտբոլի բունդեսլիգայի առաջնությունն այսօր ավարտվեց խոշոր անակնկալով: Երկրի չեմպիոն «Բավարիան» վերջին տուրի խաղում սեփական դաշտում 1:4 հաշվով պարտվեց «Շտուտգարտին»: Մյունխենյան ակումբը երկար ժամանակ անպարտելի էր մնում իր հարկի տակ: Վերջին անգամ բավարացիները տանը սայթաքել էին 2016 թվականի մարտին, «Մայնցի» հետ խաղում՝ 1:2: Իսկ ահա Մյունխենում վերջին անգամ նման արդյունավետ խաղ ցուցադրել էր Բրեմենի «Վերդերը», 2008-09թթ առաջնության մեկնարկում, երբ անսպասելի հաղթել էր 5:2 հաշվով:   Ինչեւէ, «Բավարիան» հերթական անգամ ապացուցեց, որ մրցակցությունից դուրս է չեմպիոնի կոչման համար պայքարում: Մյունխենցիները երկրորդ տեղում գտնվող «Շալկե-04»-ից առաջ անցան 21 միավորով՝ այսինքն, 7 հաղթանակով:   Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց «Հոֆենհայմը», որը այս տուրում իր հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային», միավորներով հավասարվեց հենց վերջինիս, սակայն գնդակներով առաջ անցավ: Այս չորս թիմերը հանդես կգան չեմպիոնների լիգայի խմբային փուլում: «Բայերը», որը ընթացիկ խաղում 3:2 հաշվով առավելության հասավ «Հաննովերի» նկատմամբ եւ վաստակած միավորներով նույնպես հավասարվեց դորտմունդցիներին, սակայն խփած գնդակներով բավական հետ մնաց եւ ստիպված բավարարվեց 5-րդ տեղով:   Ամենախոշոր անակնկալը մրցաշարում, ավաղ, արձանագրվեց աղյուսակի ստորին հորիզոնականներում: Բունդեսլիգայի բոլոր 54 առաջնություններին մասնակցած միակ թիմը՝ «Համբուրգը», չնայած սեփական դաշտում մեծ դժվարությամբ հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»՝ 2:1, սակայն զբաղեցրեց նախավերջին տեղը եւ իր պատմության մեջ առաջին անգամ դուրս մնաց ուժեղագույնների խմբից: Նույնպիսի ճակատագրի արժանացավ նաեւ «Քյոլնը», սակայն արդեն վեցերորդ անգամ: Իսկ ահա 16-րդ տեղը զբաղեցրած «Վոլֆսբուրգը» կանցկացնի անցումային խաղեր լիգայում իր տեղը պահպանելու համար: