Բաժիններ՝

Երկրին մոտ տարածությամբ ոչ մեծ աստերոիդ է անցել

15-ից մինչեւ 30 մետր տրամագծով 2019 GC6 աստերոիդն ապրիլի 18-ին անցել է Երկրից 219 հազար կիլոմետր հեռավորությամբ, ինչը կրկնակի մոտ է Երկրի եւ Լուսնի միջեւ եղած միջին տարածությունից: Ինչպես հայտնել է Space.com ինտերնետ-պորտալը, վկայակոչելով ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) մասնագետներին, այդ աստերոիդը պատկանում է Երկրի համար «պոտենցիալ վտանգավորների» կատեգորիային:

Այս խմբին են պատկանում երկնային այն մարմինները, որոնք մեր մոլորակին մոտենում են 8 մլն կիլոմետրից պակաս տարածությամբ, եւ բավականաչափ մեծածավալ են, որպեսզի ընկնելու դեպքում լուրջ վնաս հասցնեն: NASA-ի գնահատումների համաձայն, շուրջերկրյա տարածությունում կարող են գտնվել մոտավորապես 170 հազար դեռեւս չհայտնաբերված աստերոիդներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս