12:12  ,  27 հոկտեմբերի, 2017

«Բարսելոնայի» ու «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը հեռացավ Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից

Մադրիդի «Ռեալի», կատալոնական «Բարսելոնայի» եւ Խորվաթիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Պրոսինեչկին հեռացել է Ադրբեջանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Խորվաթ մասնագետը հանդիպել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի հետ, եւ կողմերը որոշել են չերկարաձգել պայմանագիրը: Պրոսինեչկիի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի ավարտը: Նա 2014-ից էր գլխավորում Ադրբեջանի հավաքականը:

Մարզչական կարիերայի ընթացքում Ռոբերտ Պրոսինեչկին աշխատել է նաեւ Խորվաթիայի հավաքականում, ինչպես նաեւ գլխավորել է «Ցրվենա Զվեզդան» եւ թուրքական «Կայսերիսպորը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում