Tuesday, 16 04 2024
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր

Առանցքային հանդիպում վարչապետի մոտ. մանևրի որքան ռեսուրս է մնացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆրի Քոուչին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին: Ընթերցողի համար թերևս պարզ է, որ խոսքն Ամուլսարի խնդրի մասին է, հաշվի առնելով թավշյա հեղափոխությունից հետո դրանում ստեղծված անորոշ վիճակը, հայտնի իրադրությունն ու դրա արդեն երկու տարի և ավելի ձգվող վիճակը:

Վարչապետի մոտ հանդիպումը տեղի է ունենում նաև մեկ այլ հատկանշական հանգամանքի ֆոնին, կամ՝ գուցե երկու:

Սեպտեմբերի 14-ից մեկնարկել է հայ-ամերիկյան Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը, որը տեղի է ունենալու հեռավար հանդիպումների ձևաչափով, թեև ամփոփիչ հանդիպումը հոկտեմբերին տեղի է ունենալու արդեն ԱՄՆ-ում: Իսկ հայտնի է, որ Ամուլսարի հարցը Հայաստանում ներդրումային միջավայրի և տնտեսական հեռանկարների համատեքստում ամերիկյան պետական ուշադրության կենտրոնում է, ինչն արտահայտվել է Հայաստանում ԱՄՆ դիվանագետների մի շարք հայտարարություններով և Հայաստանի պաշտոնյաների հետ քննարկումով: Ի դեպ, հատկանշական է թերևս նաև այն, որ նույն օրը Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարի հետ է հանդիպել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Իհարկե, իրավացի չի լինի պնդումը, որ այդ հանդիպման պատճառը կամ թեման միայն Ամուլսարն է, որովհետև ԱՄՆ-ն Հայաստանի կառավարության հետ մի շարք այլ ծրագրեր է իրականացնում Հայաստանի բնության պահպանության ուղղությամբ:

Մյուս հանգամանքն այն է, որ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության երկրորդ փուլից առաջ հրապարակվեց Հայաստանում ներդրումային միջավայրի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը, որտեղ խոսք կար հենց Ամուլսարում անորոշության հետ կապված մտահոգության մասին: Ինչ խոսք, Հայաստանի որոշումն Ամուլսարի վերաբերյալ պետք է լինի Հայաստանի որոշումը, այսինքն՝ ինքնիշխան որոշում: Նիկոլ Փաշինյանն էլ ներդրողների հետ հանդիպմանն ասել է, որ «անձամբ իր և կառավարության համար առաջնայինը Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ ազդակիր համայնքների հավասարակշռված շահն է, ու բոլոր որոշումներն ընդունվելու են այս համատեքստում», ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Մյուս կողմից, սակայն, պետք չէ իհարկե հերքել ակնառու իրողությունը, որ Հայաստանը կղզի չէ, իսկ համաշխարհային տնտեսա-քաղաքական կյանքում ԱՄՆ դերակատարումը ահռելի է, և, ըստ այդմ, շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի որևէ որոշում լինի շատ հստակ և անառարկելի փաստարկված, առանցքային, գերդերակատար սուբյեկտի արձագանքի միջազգային թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական նշանակությունը և ազդեցությունը հաշվի առնելով: Առավել ևս, որ ինքնին առկախված և անորոշ վիճակը, և դրա ընթացքում պարբերական բռնկումները չեն նպաստում Հայաստանի քաղաքական և տնտեսական վարկին: Դրանով հանդերձ, անկասկած է նաև, որ Ամուլսարը ոչ միայն բնապահպանա-տնտեսական խնդիր է, այլևս արդեն եթե ոչ ավելի, ապա առնվազն ոչ պակաս քաղաքական: Եվ այստեղ, անշուշտ, կառավարության որոշումների կայացման գործում, անկասկած, էական է դարձել նաև, այսպես ասած, ներքաղաքական դիմակայության ռեսուրսի խնդիրը: Իսկ դա, կարծես թե, բավականաչափ է որևէ ոչ տրենդային որոշման պարագայում բավականին շոշափելի լարում առաջացնելու համար: Որքան կհաջողվի կառավարությանը մանևրել այդ մի քանի էական հակադիր հանգամանքների միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում