News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գրեթե անհավանական է, որ ԵՄ անդամ երկրներից որեւէ մեկը դիտավորությամբ ձգձգի կամ հրաժարվի վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԵՄ անդամ որեւէ երկիր, ասենք Հունգարիան, որը Հայաստանի հետ այս պահին չունի դիվանագիտական հարաբերություններ, ձգձգի համաձայնագրի վավերացումը, փոխնախարարը պատասխանեց. «Համարում եմ գրեթե անհավանական, որովհետեւ այն պետությունը, որը շահագրգիռ չէր, նա դա կարող էր անել մինչեւ ստորագրումը: Իսկ քանի որ ԵՄ-ն արդեն ստորագրել է, դա նշանակում է, որ բոլոր անդամ պետությունների հետ եղել է լիակատար համաձայնություն»:

Նշենք, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Այն ուժի մեջ կմտնի միայն այն ժամանակ, երբ վավերացվի ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ