Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ընտրություններին ընդառաջ «բարեգործությունները» կարող են հաճախակիանալ. Ինչպես կանխարգելել

Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրությունները, ամենայն հավանականությաւմբ, կանցկացվեն արդեն փոփոխված Քրեական օրենսգրքով։

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ ԱԺ-ն կընդունի այդ փոփոխությունները նախքան Երևանի ավագանու ընտրությունները. «Ես հուսով եմ, որ այս փաթեթը ԱԺ-ում կհավաքի անհրաժեշտ քանակի ձայներ և կընդունվի»,-ասաց նա։

Ու թեև ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ/80 կողմ/ ընդունել է «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, այնուամենայնիվ, դեռ խութեր կան: Ըստ օրենքի՝ ընտրությունների փուլում արգելվելու է որոշակի սուբյեկտների կողմից բարեգործության իրականացումը, ինչպես նաև բարեգործության հետ միասին քարոզչության իրականացումը, սակայն ոչ ակնհայտ խախտումների համար կան այն կարգավորելու բացեր. «Հիմա շատ թույլ ենք այդ հարցում, որովհետև Ընտրական օրենսգիրքը բավականին թույլ է, բայց ԸՕ-ն ևս կփոխենք։։ Բազմաթիվ մեխանիզմներ ենք ներդնելու ընտրական օրենսգրքով էլ, վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով էլ, քրեական օրենսգրքով էլ։ Մի մասը հիմա ենք փորձում իրականացնել, որ Երևանի ավագանու ընտրությունների վերջին օրերին արդեն ընդունված լինի»,-ասաց Դանիել Իոաննիսյանը։

Դիտարկմանը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որի գլխավորած ուժը ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, այս օրերին շարունակում է բարեգործական ակցիաներ, մասնավորապես եղնիկներ է նվիրում Վայոց ձորին և այլն, որքանո՞վ սա կարող ենք դիտարկել որպես խախտում, Դանիել Իոաննիսյանը նշեց. «Մենք պետք է ապահովենք առավելագույն մթնոլորտ, որպեսզի նման բաները չազդեն ընտրությունների վրա»։ Կան դրա մեխանիզմները, սակայն, ըստ նրա, հարցն այն է, որ պետք է գտնել ամենաարդյունավետ լուծումը, որը չի խոչընդոտի բարեխիղճ խաղացողներին, չի բարդացնի խաղի պայմանները բարեխիղճ խաղացողների համար։

Ճշգրտեցինք՝ Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է այս փուլում բարեգործություն անել.«Կուսակցությունը չի կարող կամ կուսակցության անունից չի կարող բարեգործություն անել։ Բայց անձամբ Ծառուկյանի մասով վստահ չեմ, որ չէր կարողանա, եթե օրենքն ուժի մեջ լիներ։ Եթե օրենքն ուժի մեջ մտներ, իրավապահ մարմինները կկարողանային գնահատական տալ»,-ասաց Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ Քրեական օրենսգրքի և վարչական օրենսգրքի փաթեթն ընդունելու դեպքում մենք հնարավորություն կունենանք ընտրություններն իրականացնել գործող ընտրական օրենսգրքի պահանջներին ավելի մոտ, ավելի օրինական։

Ամենախնդրահարույցը, ըստ նրա, մեդիա ոլորտի կարգավորումն է և ապատեղեկատվությունից պաշտպանվածությունը։ Այս առումով, Դանիել Իոաննիսյանի խոսքով, օրենսդրությունը բավականին թույլ է և կարիք կա այն ուժեղացնելու, բայց դեռ միասնական մոտեցումներ չկան, թե ինչպես։

Պետք է այնպես անել, որ որևէ պարագայում խոսքի ազատությունը չխոչընդոտվի։

Բարեգործություն իրականացնել ընտրությունների հայտարարման պահից արգելվում է, պատիժը քրեական է։ Հնարավոր կլինի՞ սրանով բարեգործությունը կանխել ընտրությունների ժամանակ։ Դանիել Իոաննիսյանը նշեց, որ ոստիկանությունն ունենալու է հնարավորություններ համապատասխան օրենսդրական փոփոխությունների արդյունքում բացահայտելու և արդյունավետ պայքար տանելու դրա դեմ.«Մենք սա տարածում ենք ոչ միայն քարոզարշավի վրա, այլ այն սկսվում է ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։ Եթե այդ փոփոխությունները ուժի մեջ մտած լինեին, ապա Երևանի ավագանու ընտրությունների մասով բարեգործությունները պետք է արգելված լինեին»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, անդրադառնալով խնդրին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե կուսակցությունն է բարեգործություն իրականացնում, պետք է դա բարեգործական կազմակերպությունն իրականացնի. «Կուսակցությունների կողմից բարեգործությունը պետք է կարգավորվի կուսակցությունների մասին օրենքով։ Բնականաբար, բարեգործական միջոցառումներ պետք է կարողանա իրականացնել միայն բարեգործական կազմակերպությունը։ Տվյալ դեպքում կա կանխարգելման խնդիր։

Երկրորդ, պետք է նայել, թե այդ միջոցառումն ինչ նպատակ է հետապնդում, ինչը շատ դժվար է։ Բայց այն, որ բարեգործությունները կարող են հաճախակիանալ ինչ-որ ժամանակահատվածում, դրա վրա պետք է ուշադրություն դարձնել։ Իհարկե, դա քրեական հետապնդման խնդիր չի, բայց վարչական վերահսկողության հետ կապված խնդիր է, որը արդարադատության նախարարությունը պետք է այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկի»,-ասաց նա։

Արդյոք վտանգ չկա՞, որ Երևանի ավագանու ընտրություններին չեն հասցնի ընդունել ընտրակաշառքի և բարեգործության հետ կապված օրենսդրական խստացումները։ Արթուր Սաքունցը վտանգ չի տեսնում, քանի որ, նրա խոսքով, հիմա մթնոլորտ է փոխվել։

«Հիշեցնեմ ձեզ, որ ամենաազատ ընտրությունները եղել են ԽՍՀՄ ընտրական օրենքով։ Այսինքն՝ այնպես չէ, որ օրենսգիրքն է որոշիչը։ Կարևորը մթնոլորտն է, նաև հետամուտ լինելը, որ իրավապահ մարմինները կանխեն խախտումները, ոչ թե հովանավորեն»,-ասաց նա։

Ըստ Սաքունցի՝ նաև պատասխանատվության անխուսափելիության ինստիտուտը պետք է գործի, պետք է ազատ և արդար ընտրությունների համար բոլոր պայմաններն ապահովվեն իշխանության կողմից, որի պարագայում ամենաշեղված ընտրական օրենսգրքով էլ կարելի է լավ ընտրություններ անցկացնել։

«Ուղղակի այստեղ ընտրությունների արդյունքների ամփոփման խնդիրը կա։ Մասնավորապես, բոնուսային համակարգի մասին է խոսքը։ Մենք գտնում ենք, որ մանդատների բաշխման բոնուսային մեխանիզմը պետք է հանվի։ Բայց կարծում եմ՝ քրեական օրենսգրքի փոփոխությունները կարող են մինչև Երևանի ավագանու ընտրություններ ընդունվել։ Իսկ ընտրական օրենսգրքի մասով փոփոխությունները կհասցնեն միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։

Ընտրական խախտումները պետք է դիտարկել որպես սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների շարքում։ Դա է հիմնական կարևոր համակարգային փոփոխության բովանդակությունը»,-ասաց նա։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք բարեգործական տարբեր միջոցառումների իրականացումը կուսակցության առաջնորդի, տվյալ դեպքում, Գագիկ Ծառուկյանի կողմից խախտում չէ՞.«Այս պահին չես կարող ասել, որ խախտում է։ Եթե մարդն իր գործարար միջոցներով բարեգործություն է իրականացնում, դա դեռ չես կարող մեղադրել, բայց եթե նա նաև կուսակցության առաջնորդ է, այդտեղ արդեն խնդիր կա։ Որովհետև հստակ ասվում է, որ կուսակցությունը բարեգործական գործունեությամբ չի կարող զբաղվել։ Քաղաքական ուժը և քաղաքական գործիչը չի կարող բարեգործությամբ զբաղվել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում