«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը Հանրային խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ հեռանում է խորհրդից։
Նա նշեց, որ Հանրային խորհուրդը խորհրդակցական մարմին է, սակայն նա իրեն այդպիսին չի զգում։
«Կարեւոր է հասկանալ՝ ինչու ենք հասել այս օրին։ Հիմա ես լսում եմ, պարզվում է՝ հանրային խորհուրդն ամեն ինչ ճիշտ է անում, մենք շատ լավն ենք, մնացածը՝ շատ վատը։ ՀԽ-ն ունեցել է շատ թերություններ։ Հարց է առաջանում. կառավարությունը չի ուզում ինձ լսի, որովհետեւ խորհուրդ չլսո՞ղ է, թե՞ ինձնից չի ուզում խորհուրդ լսել»,- հարց ուղղեց Պիպոյանը։