Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 66 դեպք

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 
66 դեպք

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 15, խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 6, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 5-ական, ծեծի 3, անձի առևանգման, շորթման, ապօրինի ծառահատման, ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, մաքսանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ինքնիրավչության, սուտ մատնության, խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու միջոցով գույքային վնաս պատճառելու, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, սպանության սպառնալիքի, պոռնկագրական նյութեր տարածելու ու առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառք իրականացնելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7 և համակարգչային հանցագործության 1 դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]