«Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենին նոր մեղադրանք է առաջադրվել․ Նա կալանավորվել է

«Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենին նոր մեղադրանք է առաջադրվել․ Նա կալանավորվել է

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ

Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով (յուրացում) նոր մեղադրանք է առաջադրվել։ Նախկինում նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվել է, Վարդանյանը կալանավորվել է։

Այս մասին է ֆեյսբուքյան իր էջում հայտնել Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։ «Մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը, ինչի հետ Արա Վարդանյանը առնչություն ունենալ չէր կարող։ Նախաքննական մարմնի կողմից ևս դատարանին չներկակացվեց որևէ ապացույց, թե Արա Վարդանյանը հնարավոր է առնչություն ունենա ինչ-որ ենթադրյալ յուրացման։ Ամենևին պատահական չենք համարում նաև այն, որ դեռևս դատարանի` խորհրդակցական սենյակում գտնվելու ընթացքում, դատարան ժամանեցին Արա Վարդանյանին քրեակատարողական հիմնարկ ուղեկցող աշխատակիցները։ Նման մեղադրանքի առկայությունը, ինչպես նաև այն, որ 1 տարի, 3 ամիս ընտրված խափանման միջոց գրավի որևէ պայման չխախտած անձի նկատմամբ այսօր որպես խափանման միջոց է կիրառվում կալանավորումը, ակնհայտ են դարձնում, որ այս ամենի պատճառը Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեությունն է», - մասնավորապես, կարծիք է հայտնել Վարոսյանը։

2018-ի հուլիսի 2-ին Արա Վարդանյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ։ Ծառայությունը հայտնել էր, որ Վարդանյանը հիմնադրամի գումարները ծախսում էր օնլայն-խաղատներում, հետագայում՝ հետ մուտքագրում։ Վարդանյանին ազատել էին գրավի դիմաց։ Հունիսի 10-ին նա հրաժարական էր տվել, հայտարարելով, որ բոլոր գումարները ծախսվել են ըստ նշանակության։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---