Աբխազիան ժամանակավոր փակել է Վրաստանի հետ սահմանը

Աբխազիան ժամանակավոր փակել է Վրաստանի հետ սահմանը

PanARMENIAN.Net - Աբխազիան ժամանակավորապես սահմանափակել է Վրաստանի հետ սահմանի հատումը, հայտնում է «Sputnik Աբխազիան»:

Սահմանափակվել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածքից և Աբխազիայի քաղաքացիների մեկնումը Վրաստանի տարածք:

Նշվում է, որ այդ միջոցները ձեռնարկվում են Վրաստանում ընթացող բողոքի ակցիաների կապակցությամբ, որոնք անցնում նաև Աբխազիային սահմանակից Վրաստանի Զուգդիդիի շրջանում:

Արդեն շուրջ 10 օր է Վրաստանում բողոքի ցույցեր են անցկացվում հակառուսական կարգախոսներով և Վրաստանի ՆԳՆ ղեկավարի պաշտոնանկության պահաջով: Ցուցարարները պահանջում են նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել համամասնական համակարգով՝ այս պահանջը Վրաստանի իշխանություններն արդեն կատարել են:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---