1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ունենք դիմելիության աճ, կառավարությունը շատ արագ արձագանքում է. Առողջապահության նախարար

Ունենք դիմելիության աճ, կառավարությունը շատ արագ արձագանքում է. 
Առողջապահության նախարար

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարն Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ պետության կողմից անվճար, արտոնյալ պայմաններով անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրելու շրջանակում չկա որևէ չկատարված ծառայություն, պլանային վիրահատությունների, հետազոտությունների հերթագրման սկզբունքի կիրառման ավելի խիստ մոտեցում է գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին:

Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշեց, որ քաղաքացիներից բողոքներ են ստանում, որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը փաստացի դադարեցված է, նրանց բուժհիմնարկներում հերթագրում են և ուղարկում տուն: Նա հետաքրքրվեց, թե արդյոք քայլեր արվո՞ւմ են այդ վիճակը շտկելու համար:

Ավանեսյանը նշեց, որ անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրելու շրջանակում որևէ կասեցված, չկատարված ծառայություն չունեն: «Այո, ունենք պլանային վիրահատությունների, հետազոտությունների հերթագրման սկզբունքի կիրառման ավելի խիստ մոտեցում: Մենք տարվա սկզբին ունենք որոշակի բյուջե, որի շրջանակում կնքում ենք պայմանագրեր ԲԿ-ների հետ, որոնք իրենց համամասնության շրջանակում, հերթագրելով, բաղդատելով կարևոր անհետաձգելի և ըստ ցուցումների դեպքերը, իրականացնում են ընդհանուր բժշկական օգնությունը:

Այսօր առողջապահության ոլորտի ճշգրտված բյուջեն, չհաշված կորոնավիրուսով պայմանավորված ծախսերը, կազմում է 114 մլրդ 495 մլն դրամ, առողջապահական բյուջեի ընդհանուր աճը 33 տոկոս է: «Եվ այդ աճի շրջանակներում և կառավարության կողմից լրացուցիչ ծրագրերի մեկնարկի շրջանակներում մենք ունենք դիմելիության աճ, ունենք ցավոք սրտի, հիվանդացության աճ, որը պայմանավորված է նաև կորոնավիրուսով:  Դրան կառավարությունը շատ արագ արձագանքում է: Այսօր արդեն ուռուցքաբանության մասով ունենք համալրում, պետությունը լրացուցիչ 550 մլն դրամ հատկացրել է, որ մեր քաղաքացիները հանգիստ կերպով ստանան իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը: Լրացուցիչ հատկացվել է նաև 2 մլրդ դրամ՝ զինծառայողների  և նրանց ընտանիքի անդամների տրամադրման մասով: Այսինքն` կառավարությանը մի կողմից հետևելով դիմելիության աճին, հոսպիտալացման օբյեկտիվությանը,  անելով վերլուծություններ, մոնիտորինգներ, մի կողմից զսպում է բյուջետային  կարգապահության շրջանակներում իրականացվող ծառայությունները, մյուս կողմից էլ բոլոր անհրաժեշտ դեպքում հատկացնում է լրացուցիչ միջոցներ, ֆինանսներ, որպեսզի այն լայնածավալ ծրագրերը, որոնք մեկնարկել են 2018-ից հետո, պատշաճ կերպով բավարարվեն»,-ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]