×


Շերը միացել է Էջմիածնի Մայր տաճարի պահպանության գործին

Ամերիկյան Alex and Ani ոսկերչական ընկերության հիմնադիր Քերոլին Ռաֆայելյանի նոր՝ Metal Alchemist բրենդը համագործակցում է երգչուհի եւ դերասանուհի Շերի (Շերիլին Սարգսյանի) հետ՝ Էջմիածնի Մայր տաճարի պահպանության եւ վերականգնման համար միջոցների հավաքագրման գործում:

The Boston Globe-ը հայտնում է, որ նախաձեռնության երրորդ գործընկերը Կալիֆոռնիայում բնակվող կինոպրոդյուսեր եւ ձեռնարկատեր Էրիկ Էսրաիլյանն է:

«Ալքիմիա Հայաստանի համար» ոսկերչական գիծը բաղկացած է ապարանջաններից, որոնց վրա հայերեն փորագրված է «Հայր մեր»:


Քերոլին Ռաֆայելյանն ասել է, որ ապարանջանների վաճառքից ստացված հասույթի 100 տոկոսը կտրամադրվի Հայ Առաքելական Եկեղեցուն՝ Էջմիածնի եւ Խոր Վիրապ համալիրների վերականգնման եւ պահպանության համար: Ապարանջանների գինը 28-ից 128 դոլար է:

«Հայկական արմատներս ինքնությանս հսկայական մասն են կազմում, եւ ես ոգեւորված եմ նման արժեքավոր գործի մի մասնիկը լինելու համար», - ասել է Շերը:

View this post on Instagram

A post shared by Cher (@cher)


Քիմ Քարդաշյանը իր Instagram-ի Stories-ում եւս գրառում է կատարել Metal Alchemist-ի բարեգործական ձեռնարկի մասին եւ նշել է.

«Ես միշտ ուղիներ եմ փնտրում աջակցելու Հայաստանին։ Աշխարհի ամենահին տաճարը Հայաստանում է, եւ հենց այնտեղ եմ մկրտել երեխաներիս»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին