Փարիզաբնակ երգչուհի Արեւիկ Ալավերդյանն արդեն մեկ շաբաթ է, ինչ Երեւանում է: Այս անգամ երգչուհին մտադիր է ավելի երկար ժամանակով մնալ հայրենիքում եւ համատեղել հանգիստն ու ստեղծագործական աշխատանքը: Արեւիկը զբաղված է նոր տեսահոլովակի աշխատանքներով: Այս մասին երգչուհին պատմեց NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ խոսեց իր այցի մյուս մանրամասներից ու մեզ տրամադրեց երգիչ եւ լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանի հետ համագործակցության արդյունքում ստեղծված իր նոր լուսանկարները:
«Դեռ միայն որդուս հետ եմ եկել, բայց շուտով մեզ կմիանա նաեւ ամուսինս՝ ընտանիքի հետ միասին»,-նշեց Արեւիկը՝ հավելելուով, որ օդափոխությունն այս անգամ մի փոքր բացասաբար է ազդել որդու՝ Դավիթի ինքնազգացողության վրա.
«Այս անգամ մեր գալու հենց հաջորդ օրը տղաս հիվանդացավ: Գուցե, օդափոխությունից էր: Փառք Աստծո՝ շուտ առողջացավ եւ իրեն արդեն շատ լավ է զգում, շատ է աշխուժացել այստեղ:)»:
Թավշյա հեղափոխությունից հետո Արեւիկն առաջին անգամ է այցելում Հայաստան: Ասում է՝ դեռ չի հացրել այստեղ շատ նոր բան նկատել, քանի որ մի քանի օր տղայի կողքից չի կարողացել բացակայել. «Համոզված եմ՝ միանգամից կզգամ այն, ինչ այստեղի մտերիմներս էին պատմում ու նկարագրում»,-ասում է նա:
Ինչ վերաբերում է մի շարք նախագծերից, այդ թվում «Դեպի Եվրատեսիլ»-ից հայտնի երգիչ Ռոբերտ Քոլոյանի հետ իրականացրած նոր ֆոտոշարքին՝ երգչուհին նշում է.
«Բացի այն, որ Ռոբերտը շատ տաղանդավոր լուսանկարիչ է, նա նաեւ իմ ամենամտերիմ ընկերներից է: Չեմ կասկածում նրա պրոֆեսիոնալիզմի վրա, գիտեմ՝ ինչ ցանկանամ, այն էլ կստանամ: Այս անգամ էլ գալուն պես՝ կազմակերպեցինք ֆոտոշարք: Ոճային առումով ինքս եմ ամեն ինչ որոշել եւ բացատրել Ռոբին, թե ինչ եմ ցանկանում ստանալ: Այս հարցերում, գրեթե, միշտ միակարծիք ենք լինում: Իսկ իմ ոճով, առհասարակ, միշտ ինքս եմ զբաղվել եւ զբաղվում»,-նշում է նա՝ հավելելով. «Այս ֆոտոշարքում ես իմ ոճում եմ եղել: Առհասարակ, լուսանկարներում միշտ ցանկանում եմ լինել այն ոճում, որը համապատասխանում է ինձ»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով