Պետք է ճնշում գործադրել Բաքվի վրա և միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ. Նիդեռլանդների նախկին պատգամավորներ

09/06/2023 schedule20:16

Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են արել Նիդերլանդների կառավարությանը և միջազգային կառույցներին միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և այդ առաքելությունն ընդունելու հարցում ճնշում գործադրել Բաքվի վրա:

Նրանք այս համատեղ հայտարարությունը հրապարակել են «Nederlands Dagblad» կայքում:

Խաղաղությանը հնարավորություն տալու համար, բացի Արցախի բնակիչների երաշխավորված անվտանգությունից, անհրաժեշտ է նաև Ադրբեջանի հավատարիմ համագործակցությունը վերջնական սահմանների հաստատման, ռազմագերիների վերադարձի, փախստականների անվտանգ վերադարձի, վարչական և մշակութային ինքնավարության հարցերում։ Միանշանակ կարևոր է նաև տարածաշրջանային կապուղիների վերաբացումը, ինչպիսին է այժմ փակ Լաչինի միջանցքը՝ Հայաստանից Արցախ միակ մուտքի ճանապարհը»,- նշված է հայտարարության մեջ։

Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավորների կարծիքով՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությամբ Հայաստանը ոչ միայն ռիսկի է դիմել, այլև կարևոր քայլ է կատարել դեպի խաղաղություն։

«Այժմ ժամանակն է, որ Եվրամիությունը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, հնարավորության դեպքում՝ Միավորված ազգերի կազմակերպության օգնությամբ աջակցեն, օգնեն սահմանել և իրականացնել խաղաղության այս նախերգանքը։ Սա հնարավոր չէ առանց Արցախի ներկայացուցիչների՝ քննարկմանը փաստացի մասնակցության։ Բոլորս հասկանում ենք, որ սա բարդ խնդիր է, որը սակայն մեծ նշանակություն ունի։ Մենք պետք է առերեսվենք այն փաստի հետ, որ առանց միջազգային ներգրավվածության խաղաղ գործընթացը դատապարտված է ձախողման։ Ի վերջո, Բաքվի ռեժիմը բռնապետական է և անվստահելի. Ադրբեջանը շատ ցածր դիրք է զբաղեցնում Մարդկային ազատության ինդեքսում (Human freedom Index), և այս երկրում այլախոհներին, օրինակ, չեն հանդուրժում։

Հայաստանը, մյուս կողմից, լիարժեք ժողովրդավարական երկիր է՝ ԵՄ-ի հետ գործընկերային հարաբերություններով։ Թեև Ադրբեջանը տնտեսական հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ, մասնավորապես էներգետիկայի ոլորտում, դա նրան վստահելի գործընկեր չի դարձնում»,- նշված է Նիդերլանդների նախկին պատգամավորների հայտարարության մեջ։

Երկարատև խաղաղության հաստատման գործում Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավորները անհրաժեշտություն են տեսնում ներառել նաև հարակից երկրները, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը, որքան էլ դա բարդ լինի:

«Ընդհանուր առմամբ, այժմ, երբ Փաշինյանը կատարեց այս կարևոր քայլը, հասունացել է ժամանակը, որ Նիդերլանդների կառավարությունն (ավելի) ակտիվ դեր ստանձնի: Հայաստանը խաղաղության ճանապարհ է բացել. Բաքվում իշխանության ղեկին կանգնածներն այժմ պետք է խաղաղությանը նպաստելու պատրաստակամություն ցուցաբերեն:

Այժմ Նիդերլանդները պետք է ակտիվորեն կենտրոնանա ԵՄ-ի աջակցության, օրինակ, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության կամ միջազգային խաղաղության առաքելության վրա, որին ակտիվորեն մասնակցում է նաև Նիդերլանդները:

Անհրաժեշտ է հստակ ուղերձ հղել Բաքվի բռնապետ Ալիևին: Ալիևը մինչ այժմ ցուցաբերել է ոչ ավելի, քան բազմաթիվ տեսակի խոչընդոտներ և ագրեսիա։ Թող ԵՄ-ն, խորհրդակցելով միջազգային հանրության, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի հետ, գիծ քաշի և ճնշում գործադրի Բաքվի վրա՝ ընդունելու միջազգային խաղաղապահ առաքելությունը։ Այդ ժամանակ պարզ կդառնա՝ Ալիևը խաղաղություն է ուզում, թե միայն պատերազմի նպատակ ունի»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։

Տպել
668 դիտում

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը