Wednesday, 24 04 2024
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել

«Ֆինանսական համակարգի հաշտարարին ստացվող բողոքներն ավելացել են. ամենաշատը՝ ԱՊՊԱ գործակալությունների նկատմամբ»

2017թ-ի ընթացքում ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ընդհանուր առմամբ ստացել է 5020 բողոք, որից 4368-ը վերաբերել են ֆինանսական համակարգին։ 4368 բողոքից 1672-ը դարձել է գրավոր պահանջ, որոնց մեծամասնությունն էլ բավարարվել է։

«Բողոքների 82%-ը  հանգուցալուծվել է հօգուտ հաճախորդների, որից  50%-ը հանգուցալուծվել  է հաշտության միջոցով․ մենք մեր գործունեության առաջին օրվանից որդեգրել ենք հաշտեցման եղանակով բողոքների հանգուցալուծումը և սա մեզ օգնում է այն տեսանկյունից, որ կարողանում ենք ավելի սերտ համագործակցություն ապահովել ֆինանսական կազմակերպությունների հետ և ոչ բոլոր դեպքերում կայացնել պարտադիր որոշումներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասնեց ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը։

Վերջինիս տեղեկացմամբ՝ բողոքների մեջ մեծ տեսակարար կշիռ ունի ապահովագրական ոլորտի դեմ ուղղված բողոքները, որոնց  թվում ավելի մեծ կշիռ ունեն ԱՊՊԱ ոլորտին վերաբերող բողոքները։ Բացի դրանից կան նաև բանկերի, վարկային կազմակերպությունների  և ֆինանսական այլ կազմակերպությունների դեմ  ուղղված բողոքներ, որոնք, սակայն, իրենց տեսակարար կշռով զիջում են ապահովագրական ոլորտի դեմ ուղղված բողոքներին։

«ԱՊՊԱ-ն խոշոր ծավալ ունեցող գործիք է և մոտավոր 400 հազարի կարգի ԱՊՊԱ պայմանագիր է կնքվում հաճախորդների հետ և, բնականաբար, քանի որ ֆինանսական պրոդուկտի  քանակը մեծ է, ըստ այդմ բողոքների քանակն էլ  շատ  է լինում»,- նշեց Փիրուզ Սարգսյանը։

Ֆինանսական համակարգի հաշտարարը  Հայաստանում մասնագիտական գործունեություն է ծավալում արդեն 9 տարի։ Մեր զրուցակցի  հավաստմամբ՝ իրենց գրասենյակ ստացվող  բողոքների դինամիկան տարեց տարի ավելանում է, ինչը Սարգսյանի խոսքերով՝ դրական է։

«Դա պայմանավորված է նրանով, որ մեր քաղաքացիներն  իրավագիտակցության տեսանկյունից ավելի հասունանում են և ավելի շատ են իրազեկված լինում իրենց շահերի ու իրավունքների մասին»,- հիմնավորեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում