Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Իմ տղային հոշոտել են. գազանավարի սպանել…». «Յոնջլախցի Նորոն» կմնա կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ շարունակվեց Նորայր Ղազարյանի գործի դատական քննությունը: Այս գործով երկու ամբաստանյալ կար, երկրորդ ամբաստանյալը՝ ազատության մեջ գտնվող Արտակ Հայրապետյանը, անցած տարվա վերջին մահացել է, մահվան հիմքով նրա մասով քրեական գործի վարույթը դատարանի որոշմամբ կարճվել է:

Հիշեցնենք, որ 45-ամյա Նորայր Ղազարյանին, ով հայտնի է «Յոնջըլաղցի Նորո» մականունով և նախկինում 7 անգամ դատապարտված է եղել, մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Արտակ Հայրապետյանին մեղադրանք էր առաջադրված տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Նորայր Ղազարյանի խափանման միջոցը կալանավորումն է:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 21-ի սահմաններում Անդրանիկի փողոցում գտնվող՝ իր կիսակառույց տան առաջին հարկում Նորայր Ղազարյանը գումարային հարցերի շուրջ վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ ատրճանակով մեկ անգամ կրակել ու կրծքավանդակի աջ մասում մահացու վնասվածք է պատճառել Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի 29-ամյա բնակիչ Վահե Գևորգյանին:

Դեպքից հետո հրազենային վնասվածք ստացած տուժողին «Աստղիկ» բժշկական կենտրոն էին տեղափոխել «Կայզեր» սուպերմարկետի մոտից: Վիրահատության ժամանակ երիտասարդ տուժողը, ում առաջնեկը ամիսներ առաջ էր ծնվել, մահացել է:

Դեպքից հետո կալանավորվել էր Ավան թաղամասի բնակիչ Արտակ Հայրապետյանը: Նա տվել էր կցկտուր խոստովանական ցուցմունք, նաև՝ ցույց էր տվել սպանության գործիք ատրճանակի տեղը: Իրավապահները նրա ցույց տված տեղում հայտնաբերել ու առգրավել էին ամերիկյան արտադրության ատրճանակը, որից արձակված կրակոցից սպանվել էր Վ. Գևորգյանը:

Արտակ Հայրապետյանին ծանր մեղադրանք էր առաջադրվել՝ խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանություն, և նա մեղադրանքն ընդունել էր:

Սակայն ամիսներ անց կատարվել է նոր բացահայտում՝ պարզվել է, որ Արտակ Հայրապետյանը… սպանության հետ կապ չունի:

2016 թվականի նոյեմբերի 30-ին ձերբակալվել է Արտակի բարեկամը՝ «Յոնջըլաղցի Նորոն», ում սկզբում մեղադրանք է առաջադրվել խուլիգանական դրդումներով սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության ավարտին մեղադրանքը փոքր-ինչ թեթևացվել է, նոր մեղադրանք է առաջադրվել պարզապես դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ տեղեկությունների՝ գումարային վեճի արմատները դեպքից որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած վթարի հետ են առնչվում: Վթարի կողմերը ԱՊՊԱ չէին կանչել, մեղավոր կողմը պայմանավորվել էր, որ վնասված մեքենան կնորոգի: Եվ խնդիրը վերաբերել է ընդամենը 300 դոլարի:

Վթարի մեղավոր ու տուժող կողմերն ընդհանուր ծանոթ են ունեցել: Մեղավոր կողմը, ի դեմս Արտակ Հայրապետյանի, այդ ընդհանուր ծանոթին` գործով որպես վկա անցնող Սենիկին է տվել 300 դոլար, որ նա փոխանցի տուժողին: Բայց գումարը չի փոխանցվել:

Արտակը այդ մասին իմանալով՝ դեպքի օրը՝ դեպքից մի քանի ժամ առաջ, մտել է Սենիկի օբյեկտն ու «բարոյական ապտակ» է հասցրել նրան:

Վիրավորված Սենիկը, ըստ պաշտպանի, հավաքել է իր ծանոթ՝ մոտ 2 տասնյակ երիտասարդների, նրանք 5-6 մեքենայով գնացել են «Յոնջըլաղցի Նորոյի» տուն, որի առաջին հարկում տեղի է ունեցել «խայտառակ ծեծկռտուք»:

Ըստ պաշտպանական կողմի՝ Նորոյի տանը, բացի տանտիրոջից եղել են Արտակ Հայրապետյանն ու ևս մի Արտակ, երեքով կռվել են բազմաթիվ հարձակվողների դեմ:

Ահա այդ կռվի ընթացքում «Յոնջըլաղցի Նորոն» ատրճանակով կրակել է տուժող կրծքավանդակին…

Ընդ որում՝ տուժող երիտասարդը բուն վեճի առարկայի հետ որևէ առնչություն չի ունեցել, որպես ծանոթ՝ միացել է Նորոյի տուն գնացածներին և, ինչպես հաճախ պատահում է խմբակային կռիվների ժամանակ, տուժել է պարզաբանվող խնդրի հետ առնչություն չունեցող երիտասարդը…

«Յոնջըլաղցի Նորոն» չի ընդունում դիտավորյալ սպանության մեղադրանքը: Իր դիրքորոշումը հայտնելով՝ նա դատարանում ասել է. «Դիտավորյալ սպանություն չի կատարվել… Նախ՝ հայ տղայա մահացել, իմ ցավակցությունն եմ հայտնում նրա ծնողներին ու հարազատներին… Բայց ես էն տղեն չէի, որ իմ տանից գնայի… Նրանք ի՛մ տուն էին մտել, որտեղ իմ կինն ու իմ երեխան էին… Ծիտը որ ծիտ ա՝ իրա բունը չի թողնում…Քսանչորս հոգով էկել էին իմ տուն՝ որ ի՞նչ անեն՝ պարզ ա՝ մեզ քյոթակեն…»:

Դատարանը դեռևս վկաների հարցաքննության փուլում է: Նախորդ դատական նիստերից մեկում կիսատ է մնացել սպանված Վահեի եղբոր՝ Գարիկի հարցաքննությունը: Հարցաքննության ժամանակ կրքերը բորբոքվել են, ամբաստանյալը դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ, դատարանը նրա նկատմամբ սանկցիա է կիրառել ու որոշակի ժամանակով հեռացրել է դատական նիստերի դահլիճից:

Սակայն այդ նիստից հետո հնարավոր չի եղել շարունակել վկայի հարցաքննությունը, քանի որ վկան այլևս դատարան չի ներկայանում:

Դատական այս նիստին դատարան էր ներկայացել տուժողի իրավահաջորդը՝ սպանված երիտասարդի հայրը, ինչպես նաև մայրն ու բարեկամները: Տուժողի իրավահաջորդը ներկայացուցիչ ունի՝ փաստաբան Անուշ Հակոբյանը:

Տուժողի իրավահաջորդը, նրա կինն ու նրանց ներկայացուցիչը դատարանին տեղեկացրին, որ իրենց որդի Գարիկը դարձյալ չի ներկայացել դատարան՝ կիսատ մնացած հարցաքննությունից հետո վատացել է նրա հոգեբանական վիճակը: Ըստ հարազատների՝ նա ի վիճակի չէ դատարան ներկայանալու և հարցաքննվելու: Վկայի մայրը մի քանի անգամ կրկնեց՝ մի տղուս կորցրել եմ, ուզում եք մյուսին է՞լ կորցնեմ:

Միաժամանակ վկայի հարազատները տեղեկացրին, որ Գարիկը գտնվում է Արցախում, թե երբ կվերադառնա, դժվարանում են ասել:

Դատարանը պարզաբանեց, որ հարազատների կողմից չի որոշվում՝ վկան կարո՞ղ է դատարանում հարցաքննվել, թե՞ ոչ: Վկան պարտավոր է ներկայանալ դատարան ու հարցաքննվել: Նույնիսկ եթե վկան ինչ-որ պոլիկլինիկայից տեղեկանք ներկայացնի հոգեբանական լարված վիճակի մասին, դա չի կարող հիմք դառնալ դատարանի համար, որպեսզի վկայի հարցաքննությունը կիսատ մնա: Եթե անհրաժեշտություն լինի՝ դատարանը վկայի նկատմամբ կնշանակի փորձաքննություն, որի եզրակացությամբ միայն կարելի կլինի հետևության հանգել՝ վկան ի վիճակի՞ է մասնակցելու դատական նիստերին ու հարցաքննվելու, թե՞ ոչ:

Եթե վկան դատարան չի ներկայանում, դատարանը կկայացնի նրան բերման ենթարկելու որոշում: Մեղադրող դատախազ Մարգարյանի այս առաջարկին ի պատասխան՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն ասաց, թե պարտավորվում են հաջորդ նիստին կամ վկայի հետ ներկայանալ դատարան կամ ներկայացնել բժշկական փաստաթուղթ նրա վիճակի մասին:

Սակայն գործով կան ևս երկու վկաներ, ովքեր համառորեն չեն ներկայանում դատարան, նրանց բերման ենթարկելու որոշումները չեն կատարվում համապատասխան ոստիկանական ստորաբաժինների կողմից, պատճառաբանությունն այն է, որ տվյալ անձանց գտնել չի հաջողվում: Միևնույն ժամանակ, ըստ համապատասխան տեղեկանքի, այդ անձինք չեն հատել ՀՀ պետական սահմանը, հետևաբար գտնվում են Հայաստանում:

Ըստ մեղադրողի՝ հիշյալ՝ չհարցաքննվածներից մեկը գործով առանցքային վկա է, նրան անհրաժեշտ է հարցաքննել: Մեղադրողն առաջարկեց, որ դատարանը դիմի ՀՀ փոխոստիկանապետին՝ հիշյալ երկու վկաների՝ դատարան ներկայացնելու պահանջը հսկողության տակ պահելու խնդրանքով:

Դատական այս նիստին ամբաստանյալ Նորայր Ղազարյանին ՔԿՀ-ից դատարան չէին ներկայացրել՝ պատճառաբանությունն այն էր, որ նրա առողջական վիճակը վատ է եղել: Քանի որ դատական սանկցիայով ամբաստանյալը որոշակի ժամանակով հեռացված էր դատարանի դահլիճից, դատարանը նրա բացակայությամբ քննության առավ նրա շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ այն այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով փոխարինելու մասին:

Միջնորդության սկզբում Երեմ Սարգսյանը դատարանին տեղեկացրեց, որ այսօր՝ դատական նիստից առաջ տեղեկացվել է, որ մահացել է Նորայր Ղազարյանի եղբայրը: Իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ այն գրավով փոխարինելու միջնորդությամբ հանդես գալը պայմանավորված էր նաև ամբաստանյալի ընտանիքում տեղի ունեցած դժբախտությամբ:

Պաշտպանը նշեց, որ Նորայր Ղազարյանը կալանքի տակ է 2016 թվականի նոյեմբերից: Բավական ժամանակ է՝ գործի քննությունն ընթանում է դատարանում, և Ղազարյանին կալանքի տակ առնելու հիմքերը դատարանի կողմից պիտի նորից գնահատվեն:

Պաշտպանը նշեց, որ գործով դատակոչված է 8 վկա, նրանցից հարցաքննվել է 6-ը, ճիշտ է՝ 6-րդի հարցաքննությունը չի ավարտվել: Մյուս 2 վկաներին անգամ ոստիկանները չեն կարողանում հայտնաբերել: Ըստ պաշտպանի՝ այդ վկաները գործի վերաբերյալ «էական հանգամանքներ չեն հայտնել»:

Պաշտպանն ընդգծեց՝ իր պաշտպանյալը երկու տարուց ավելի կալանքի տակ է, այդ ընթացքում վերացել են նրան կալանքի տակ պահելու հիմքերը, օրինակ՝ գործի քննությանը խոչընդոտելու կամ նոր հանցանք գործելու հիմքերը:

Պաշտպանը նշեց՝ այնպես չի եղել, որ Նորայր Ղազարյանն է նախահարձակ եղել, նրա տուն են եկել 15-20 հոգի, մի մասը՝ ալկոհոլ օգտագործած վիճակում, մի մասի մոտ եղել են սուր կտրող-ծակող գործիքներ: Վիճաբանությունն ու կռիվը եղել է Նորայր Ղազարյանի տանը, ու, պաշտպանն ընդգծեց՝ ցավոք, տեղի է ունեցել այս դեպքը: Սակայն ըստ պաշտպանի՝ սա պարզապես սպանության գործ չէ: Այս գործի նախաքննության ժամանակ մի քանի որոշում է կայացվել՝ Նորայր Ղազարյանին ու նրա երկու կողմնակիցներին վնասվածքներ պատճառելու մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ տուժողների բողոքի բացակայության հիմքով: Նորայր Ղազարյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս, նա ճանաչվել է տուժող, իսկ Երեմ Սարգսյանը ներգրավվել է որպես տուժողի ներկայացուցիչ:

Անդրադառնալով Նորայր Ղազարյանի արարքի ու անձի հանրային վտանգավորության աստիճանին՝ պաշտպանը նշեց՝ հանգամանքներ կան, որոնք նախաքննական մարմինը հաստատված է գնահատել՝ այն, որ դեպքը կատարվել է Նորայր Ղազարյանի տանը, դեպքի ժամանակ նրան վնասվածքներ են պատճառվել սուր կտրող-ծակող գործիքով, վնասվածքներ են ստացել նաև նրա երկու կողմնակիցները՝ երկու Արտակները, որոնցից մեկը անցած տարվա վերջին մահացել է: Պետք է հաշվի առնել, որ Նորայր Ղազարյանի տուն են մտել 15-20 հոգի, նրանք 3-ով կռվել են այդքան մարդու դեմ:

Երեմ Սարգսյանը հիշատակեց, որ իր պաշտպանյալը դեպքի պահին գտնվել է անհրաժեշտ պաշտպանության կամ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման վիճակում, բայց դեռևս այն պահը չէ, որ դատարանը գնահատականներ տա արարքի որակմանը: Դեպքի փաստական հանգամանքները, ըստ պաշտպանի, հաստատում են, որ Նորայր Ղազարյանը պատճառ չունի գործի քննությանը խոչընդոտելու համար:

Պաշտպանն առաջարկեց՝ ամբաստանյալի՝ քննությունից թաքնվելու վտանգը չեզոքացնելու պատշաճ երաշխիք կարող է հանդես գալ գրավը: Պաշտպանն առաջարկեց՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը չվերացնելու դեպքում կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ՝ 2 միլիոն դրամի չափով: Պաշտպանն ընդգծեց՝ Նորայր Ղազարյանի եղբայրն է մահացել, առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվող ու կալանքի տակ գտնվող անձին չի թույլատրվի մասնակցել հուղարկավորությանը, գոնե գրավի կիրառմամբ ազատ արձակումը հնարավորություն կտա, որ նա ներկա գնտնվի սգո արարողություններին, լինի ընտանիքի կողքին:

Պաշտպանը տեղկություններ հաղորդեց նաև ամբաստանյալ Նորայր Ղազարյանի առողջական վատ վիճակի մասին՝ ըստ ՔԿՀ բժշկական մասից ստացված «էպիկրիզի»՝ Նորայր Ղազարյանը տառապում է սրտի ու մի շարք այլ խրոնիկ հիվանդություններով, ՔԿՀ-ում գտնվում է բժշկական հսկողության ներքո, նրան ցուցված է հետազոտվել ու մասնագիտական բուժում ստանալ:

Նորայր Ղազարյանն անչափահաս երեխա ունի:

Մեղադրող դատախազ Մարգարյանն առարկեց պաշտպանի միջնորդության դեմ, պահանջեց այն մերժել: Դատախազն ասաց. «Ճիշտ է՝ ամբաստանյալի հարազատն է մահացել, ցավակցում եմ, բայց դրանով ամբաստանյալի անձի ու արարքի հանրային վտանգավորությունը վերացված համարվել չի կարող»:

Դատախազը նշեց՝ ճիշտ է՝ նախադեպային որոշումներ կան, որ գործի քննության երկարատևության դեպքում նրան կալանքի տակ պահելու հիմքերը թուլանում են, բայց դա այս գործին չի վերաբերում…

Դատախազը հիշեցրեց՝ նույնիսկ կալանքի տակ գտնվելով՝ Նորայր Ղազարյանը դատարանի դահլիճում չի կարողանում պատշաճ վարքագիծ դրսևորել: Դատավարության կողմերը գիտեն, թե դատարանում ում կողմից հրահրվեց միջադեպը, կրքեր բորբոքվեցին, որի պատճառով անավարտ մնաց վկայի հարցաքննությունը: Նման պայմաններում հնարավոր չէ ասել, թե վերացված է Նորայր Ղազարյանի հանրային վտանգավորության աստիճանը, պետք է գործի բոլոր հանգամանքները հաշվի առնվեն: Պետք է հաշվի առնվի, որ դեռ չհարցաքննված վկաներ կան: Ամբաստանյալի վարքագիծը դատարանում, ըստ մեղադրողի, ակնհայտ է դարձնում, որ գրավի ոչ մի չափ կամ կալանավորման հետ չկապված այլ խափանման միջոց չի կարող ապահովել նրա պատշաճ վարքագիծը: Ըստ մեղադրողի՝ հնարավոր է նաև, որ քրեական գործ հարուցված լինի հենց դատարանի դահլիճում նախորդ նիստերից մեկի ժամանակ տեղի ունեցած միջադեպի փաստով:

Մեղադրողը նշեց՝ ոչ ոք չի հերքում, որ փոխադարձ կռիվ է եղել դեպքի պահին, բայց Ղազարյանի հակառակորդները ձեռքով են հարվածել, իսկ նա կրակել է զենքով: «Մենք գործ ունենք կյանքի իրավունքի հետ»,- ասաց մեղադրողը և ավելացրեց, որ դեպքը տեղի է ունեցել հենց Նորայր Ղազարյանի բաևեկամի պատճառով. «Էնպես չէր, որ 15 հոգով հենց էնպես եկան, մտան Ղազարյանի տուն… »: Ըստ մեղադրողի՝ Ղազարյանի բարեկամն էր հակառակ կողմին կանչել հատկապես այնտեղ՝ պարզաբանում կատարելու. «Ճիշտ ու սխալ որոշելու համար են եկել…»:

Մեղադրողը պնդեց, որ Նորայր Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը նույն չափով առկա են, ինչպես նախաքննության ժամանակ: Այո, Ղազարյանը հիվանդություններ ունի՝ ասաց մեղադրողը, բայց ՔԿՀ-ում գտնվում է բժշկական հսկողության տակ, հարկ եղած դեպքում կարող է տեղափոխվել քաղաքացիական բուժհիմնարկ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Անուշ Հակոբյանը միացավ մեղադրողի առարկություններին: Նշեց, որ Նորայր Ղազարյանը նախկինում յոթ անգամ դատապարտված է եղել, դատարանում դրսևորում է անպատշաճ վարքագիծ, նա կարող է ճնշել ոչ միայն չհարցաքննված վկաների վրա: «Իմ մոտ զարմանք է առաջացնում, որ Նորայր Ղազարյանը պատրաստ է որպես գրավ՝ 2 միլիոն դրամ մուծել այն դեպքում, երբ անգամ մի լումայով չի հատուցել տուժողի հուղարկավորության ծախսերը»,- ասաց Ա. Հակոբյանը:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված երիտասարդի հայրը, ասաց. «Նենց տպավորություն ստեղծվեց, ոնց որ դատարանի դահլիճը շփոթել ենք… Տեղի ունեցածը կրկնակի, դաժան սպանություն է՝ գազանին վայել… Իմ տղային հոշոտել են… Ինչքան արյան ծարավ ա էղել… Հա, դու էլ խփեիր իմ տղուն, բայց ոչ՝ զենքով… Գոնե մինչև խփելը մի բառ փոխանակեր իմ տղու հետ, էդպես չէր լինի… Բացարձակ սպանության կարիք չի եղել… Ասել են՝ գնում ենք մի բաժակ կոֆե խմենք… Իմ տղու դեմ էդ ի՞նչ թշնամություն, էդ ի՞նչ ոխ էր, որ զենքը հանեց, ասեց՝ դե մեռի… Դա արնախմություն է… Երբ դիակը մեր տանն էր, տղայիս ձեռքերը սավանի տակ էին, ես բացեցի ու նայեցի՝ ձեռքերը լրիվ վնասված էին, ամբողջ մարմինը ջարդած էր… Շնագայլերը տենց բան կանեին… Իմ ախպերն էլ 20 օր առաջ մահացավ՝ նա իմ տղու վիշտն էլ էր կրում, ես ինսուլտ եմ ստացել… Տունը պիտի սարքեի, բայց տղուս գերեզմանն եմ սարքում, ի՞նչ տուն, չկա հնարավորություն, խճճված ա վիճակը… Ու հիմի էդ արնախումը կարող ա դո՞ւրս գա… Եթե արյան ծարավ չլիներ, գոնե մի բառ կփոխանակեր, կհարցներ՝ ինչի՞ ես էկել: Թե չէ՝ անմիջապես սպանում ա, սպանելու թեմա կա՞ր, խուրդենք, էլի… Մեզ համար խաղաղ ապրում էինք, ո՞ւմ էինք ինչ արել… Ես ու ախպերներս մասնակցել ենք Հայրենիքի պաշտպանությանը… Հազարավոր մարդիկ էին եկել իմ տղային հրաժեշտ տալու… Մենք սովորական աշխատող, տուն սարքող մարդիկ ենք, տուն ենք սարքել, ոչ մեկի տունը չենք քանդել՝ ոնց որ իմ տունը քանդվեց… Դատարանին խնդրում եմ հաշվի առնել, որ դիտավորյալ դաժանաբար սպանություն է գործվել իմ անմեղ տղու նկատմամբ…»:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նշեց, որ դեպքի պահին Նորայր Ղազարյանն ընդամենը մեկ կրակոց է արձակել, որը, ցավոք, դիպել է տուժողին. «Նա պատճառ չի ունեցել ձեր որդուն սպանելու, բայց 15-20 հոգով մտել են նրա տուն, դուռ են փակել, բա անհրաժեշտ պաշտպանություն գոյություն չունի՞…»:

Նախագահողը կողմերին կոչ արեց գործի հանգամանքները չքննարկել, քննարկել միայն ամբաստանյալի խափանման միջոցին վերաբերող հարցերը:

Պաշտպան Երեմ Սարգսյանը ասածին հավելեց, որ 2 միլիոն դրամ գումարը մի քանի մարդ է տալու, ո՛չ ամբաստանյալը, դա այն գումարն է, որ հետագայում տվողներին է վերադարձվում: Երեմ Սարգսյանը դատարանին կոչ արեց ուղղորդվել արդարադատությամբ, ոչ թե էմոցիաներով:

Մեղադրողը նույնպես հայտարարությամբ հանդես եկավ՝ կասկած հայտնելով, որ ազատություն դուրս գալով՝ Նորայր Ղազարյանը իր կապերով կխոչընդոտի դատարան չներկայացող վկաների հարցաքննությանը: Մեղադրողը պնդեց, որ Նորայր Ղազարյանն է կողմերին կանչել իր տուն՝ «ռազբիրատի»…

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Դատարանը մերժեց ««Յոնջըլաղցի Նորոյի» շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ գրավով փոխարինելու վերաբերյալ: Նորայր Ղազարյանը կմնա կալանքի տակ:

Հաջորդ նիստին՝ ապրիլի 5-ին, դատարանը կշարունակի վկայի անավարտ հարցաքննությունը, միջոցներ կձեռնարկի նաև մյուս երկու վկաների ներկայությունն ապահովելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում