211652_close_icon
views-count2166 դիտում article-date 11:17 09-11-2020

Կորոնավիրուսի 1042 նոր դեպք. կա 23 մահ

Հայաստանում նոյեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1042 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 107466 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 441174 վերջին մեկ օրում` 2358 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 40569 պացիենտ. մեկ օրում ավելացել է 288-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 64910 անձ` վերջին մեկ օրում 731 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 1580 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 407 է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր