Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը միացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով դրամահավաքին։
Պատրիարք Մաշալյանը և մի շարք հայ հոգևորականներ, միանալով այդ արշավին, 100․000 թուրքական լիրա (752.000 դրամ) են նվիրաբերել։ Նրանք իրենց աշխատավարձերը փոխանցել են դրամահավաքի հաշվեհամարին։
Էրդողանը նշել էր, որ դրամահավաքի առաջին նվիրատուն կլինի անձամբ ինքը և իր 7 ամսվա աշխատավարձը փոխանցել էր հաշվեհամարին: Նա կոչ էր արել կառավարության բոլոր անդամներին, իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նահանգային կառույցներին, մեջլիսի պատգամավորներին, քաղաքապետարաններին, ինչպես նաև խոշոր գործարարներին ու բարերարներին, մասնակցել դրամահավաքին: