Նախնական. Արցախի 2 շրջանում առավելագույն ձայները ստացել է Արայիկ Հարությունյանը

Նախնական. Արցախի 2 շրջանում առավելագույն ձայները ստացել է Արայիկ Հարությունյանը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության ԿԸՀ նախնական տվյալներով՝ Հադրութի շրջանում նախագահի 14 թեկնածուից առավել շատ ձայներ է հավաքել «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ 3610։

Երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է՝ 1278, երրորդ՝ Վիտալի Բալասանյանը՝ 890, տեղեկացնում է Shantnews.am-ը։

Ստացած քվեներով Արայիկ Հարությունյանն առաջատար է նաև Շահումյանի շրջանում։ Նրան է աջակցել 888 ընտրող։ Մյուս երկու թեկնածուները ստացել են համապատասխանաբար 323 և 200 ձայն:

Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 20։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 76,471 ընտրող: Տոկոսային հարաբերկացությամբ ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 72.7 տոկոսը:

Մարտի 31-ին Արցախում անցկացվել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Նախագահի պաշտոնի համար պայքարել է 14 թեկնածու: Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 12 կուսակցություն և կուսակցությունների դաշինք: Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Արցախում ընտրության իրավունք ունի 103,506 քաղաքացի:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---