Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Կրակոցներով ուղեկցված ահազանգ իշխանությանը

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում երեկվանից լարված իրավիճակ է։ Երեկ բախում է տեղի ունեցել գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը պահանջողների ու գյուղապետի կողմնակիցների միջև, միջադեպին խառնվել է գյուղապետի դուստրը, գյուղապետի կողմնակիցները զենք են կիրառել, կան վիրավորներ, ըստ տարբեր տեղեկությունների՝ վիրավորվել է նաև ապրիլյան քառօրյայի մասնակիցներից մեկը։ Երեկ Զարթոնք գյուղի բնակիչները փակել են Երևան-Արմավիր ճանապարհը, իսկ այսօր՝ երկաթգիծը. դեպի Երևան շարժվող գնացքը կանգ է առել։ Գյուղապետի դեմ բողոքի ակցիա իրականացնողները պահանջում են հանդիպում Ոստիկանապետի և վարչապետի հետ։

Զարթոնքի բնակիչները Պետական վերահսկողական ծառայությունից պահանջել էին ստուգումներ իրականացնել իրենց գյուղապետարանում, գյուղացիների հետ հանդիպման է գնացել նաև ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը։ Իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է և իշխանության կողմից համարժեք քայլեր չձեռնարկվելու դեպքում կարող է վտանգավոր ու ողբերգական շարունակություն ունենալ։

Զարթոնքում տեղի ունեցածը, կրակոցներով ուղեկցված միջադեպի շարժառիթները բնորոշ են Հայաստանի շատ բնակավայրերի։ Տեղական ինքնակառավարման մարմինների զգալի մասի ղեկավարները՝ քաղաքապետերն ու գյուղապետերը նախկին իշխանությունից մնացած պաշտոնյաներ են, որոնք ապրում և աշխատում են նախկին բարքերով, խաղի կանոներով։ Ավելի քան երկու տասնամյակ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինները կատարել են իշխանության վերարտադրության ֆունկիցա, բոլոր հնարավոր միջոցներով ՏԻՄ ղեկավարները կեղծել են ընտրությունները՝ դրա դիմաց իշխանությունից ստանալով ամենատարբեր ինդուլգենցիաներ, ինչի արդյունքում վերածվել են յուրահատուկ բդեշխների, որոնց իրենց տարածքներում ամեն ինչ կարելի է։ Տարիներ շարունակ այդ բնակավայրերի բնակիչները ստիպված են եղել ապրել ՏԻՄ ղեկավարների կողմից ստորացված պայմաններում։ Մարդիկ այլևս սակայն չեն ցանկանում ապրել այդ պայմաններում, նրանք ցանկանում են իրապես զգալ նոր Հայաստանը, որտեղ բդեշխները, մանր ֆեոդալները չպետք է տեղ ունենան։

Մյուս կողմից տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ ո՛չ մարզային իշխանությունները, ո՛չ էլ առավել ևս տեղական ինքնակառավարման մարմինները տեղերում չեն տիրապետում իրավիճակին և ունակ չեն լուծելու տեղային նշանակության խնդիրներ։ Այդ մասին են վկայում նաև գյուղացիների պահանջները՝ հանդիպել անձամբ Ոստիկանապետի և վարչապետի հետ։ Սա համահայաստանյան ֆենոմեն է, քաղաքացիների ընկալմամբ Հայաստանում բոլոր խնդիրները լուծում են միայն վարչապետի անձնական միջամտության դեպքում։ Այդ ընկալումն ունի օբյեկտիվ հիմք. պետական կառավարման համակարգը աշխատում է չափազանց ցածր արդյունավետությամբ և իրականում էլ շատ խնդիրներ, անգամ պարզագույն լուծումներ պահանջող խնդիրներ լուծվում են միայն Նիկոլ Փաշինյանի անձնական միջամտությունից հետո։ Սա վկայում է մեկ այլ հանգամանքի մասին ևս. իշխանության լեգիտիմություն ասվածն իրականում չի վերաբերում իշխանությանը, դա Նիկոլ Փաշինյանի անձնական լեգիտիմությունն է և մարդիկ վստահում են անձնապես միայն նրան։ Թավշյա հեղափոխությունից անցել է արդեն մեկ տարի, սակայն Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չի հաջողվել լուծել հեղափոխության ինստիտուցիոնալիզացայի խնդիրը։ Իրականում իշխանության ամբողջ բեռն անձամբ Նիկոլ Փաշինյանի ուսերին է, իսկ դա նշանակում է, որ հասարակությունը նրան է վերագրում նաև ողջ պատասխանատվությունը իշխանության այս կամ այն գործողության համար։

Շատ են հնչում կարծիքներ, որ իրականում հեղափոխությունը չի հասել Հայաստանի քաղաքներ ու գյուղեր։ Այդ գնահատականի մեջ ճշմարտության շատ մեծ հատիկ կա։ Իսկապես, Երևանից դուրս, մարզային քաղաքներում ու գյուղերում դեռևս իշխում է անցյալը՝ նախկին արատավոր համակարգին բնորոշ հարաբերություններով, խաղի կանոներով ու բարքերով։ Իշխանությունը խնդիր ունի հեղափոխությունը Երևանից հասցնել մարզեր, սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մարզային իշխանությունները, տեղական ինանակառավարման մարմինները ձերբազատվեն անցյալի մնացուկներից ու արատներից։ Հակառակ պարագայում, Զարթոնքում տեղի ունեցած միջադեպին համանման իրադարձությունները շարունակվելու են, դրանք կարող են տեղի ունենալ գրեթե բոլոր քաղաքներում ու գյուղերում։ Զարթոնքում կատարվածն այդ առումով պետք է ահազանգ լինի իշխանության համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում