Ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում միանշանակ դրական է․ Փաշինյան

20/01/2021 schedule21:00

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգային հարաբերություններում ոչ մի բան չի փոխվել, բայց ակնհայտորեն ավելացել է նոր գործոն։ Եվ այդ գործոնը ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում։ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե արդյոք Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը։

«Արդյոք դրակա՞ն է ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում, թե՞ բացասական է։ Միանշանակ դրական է։ Եվ այդ ներկայությունը կոնկրետ անվտանգային խնդիրներ լուծելու համար է տեղի ունեցել և որոշումը կայացվել է այս համատեքստում։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները տեղակայվել են նաև Հայաստանի Հանրապետության որոշման հիման վրա»։

Փաշինյանի խոսքով՝ անվտանգության երաշխավոր նշանակում է, որ Հայաստանը կարող է դիմակայել անվտանգության ցանկացած մարտահրավերի։ «Այս գործառույթը կատարելու համար է նաև, որ ՀՀ-ն միջոցներ է ձեռնարկել, որպեսզի Արցախում տեղակայվեն ռուս խաղաղապահ ուժեր, և դա Հայաստանի, Արցախի անվտանգության երաշխավոր լինելու գործառույթի իրականացման մի սեգմենտ է։ Եվ այդպիսով ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում ոչ թե հակասում է այդ տրամաբանությանը, այլ այդ տրամաբանության շղթայի մի շատ կարևոր օղակն է»։

Անդրադառանալով անկախության և ինքնիշխանության թեմային՝ վարչապետը նշեց, որ այս հարցը 21-րդ դարի ամենակարևոր, քննարկվող թեմաներից մեկն է։ «Օրինակ, մենք պետք է պատասխանենք մի հարցին․ մեզնից հեռու օրինակ եմ բերում, որպեսզի շատ կոնկրետ անալոգիաներ չլինեն։ Օրինակ, Ավստրիան անկախ պետությու՞ն է, թե՞ անկախ պետություն չի։ Օրինակ Նիդեռլանդները անկախ պետությու՞ն են, թե՞ անկախ պետություն չեն։ Իհարկե անկախ և ինքնիշխան պետություն են, բայց փաստն այն է, որ այդ երկրի տնտեսության, անվտանգության, ընդհուպ հարկային քաղաքականության ոչ բոլոր որոշումներն են, որ կայացվում են Նիդերլանդների խորհրդարանի կողմից կամ կառավարության կողմից կամ որևէ պետական կառավարման այլ մարմնի կողմից, բայց կայացվում են այդ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ»։

Տպել
1030 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի