211652_close_icon
views-count177632 դիտում article-date 19:22 04-06-2019

Առեղծվածային դեպք Լոռու մարզում. Տաշիր քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է 40–ամյա տղամարդու դի. Ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. Իրավապահներն ունեն տեղեկություններ, որ տեղի է ունեցել վիճաբանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված փողոցի 220 տան բնակիչ, 40-ամյա Վահան Գալստյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտաբերվել, սակայն ոստիկաններն ու քննիչները ունեն օպերատիվ տեղեկություններ, որ մինչև մահանալը նրա և մեկ այլ անձի միջև (նախաքննության շահերից ելնելով, այս պահին այդ անձի ինքնությունը չենք հրապարակում) վիճաբանություն է տեղի ունեցել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տան ներսում և դարպասի մոտ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր