ԱՄՆ-Հյուսիսային Կորեա. պատերազմի սպառնալիք, որ կարող է «միջուկային աղետի» վերածվել

16/08/2017 schedule10:55

ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեային միջեւ լարվածությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով եւ այն կարող է հանգեցնել անգամ փոխադարձ հրթիռակոծության, բացառված չէ՝ միջուկային մարտագլխիկներով: Այսինքն՝ երկու միջուկային տերություններ կարող են փոխադարձ ոչնչացման զինատեսակներ կիրառել, ինչը հսկայական վնասներ կհասցնի ոչ միայն այդ երկու պետություններին, այլեւ կարող է տարածաշրջանային աղետի պատճառ դառնալ:

Հյուսիսային Կորեայի հետ լայնածավալ պատերազմի հնարավորության մասին է խոսել նաեւ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը: Նրա խոսքով, ԱՄՆ-ի տարածքներին Հյուսիսային Կորեայի հրթիռային հարվածը կարող է հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների, փոխանցում է Reuters գործակալությունը։ «Եթե նրանք հարվածեն ԱՄՆ-ին, դա շատ արագ կարող է տանել ռազմական գործողությունների»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։ Մետիսի խոսքով՝ ԱՄՆ-ն ակնթարթորեն կիմանա հյուսիսկորեական հրթիռի հետագծի մասին, եթե այն արձակվի Գուամի ուղղությամբ։

Ավելի վաղ հյուսիսկորեացի զինվորականները հայտարարել էին, որ լրջորեն դիտարկում են Գուամ կղզում ԱՄՆ-ի ռազմաբազաներին հարված հասցնելու օպերատիվ պլանը։ Պետական հեռուստատեսության հաղորդմամբ, հրթիռները կանցնեն Ճապոնիայի վրայով եւ կընկնեն կղզուց 40 կմ հեռավորության վրա, եթե երկրի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունը հաստատի գործողության ծրագիրը:

Հյուսիսային Կորեայի հետ լարվածությունը կտրուկ սկսեց աճել, երբ պաշտոնական Փհենյանի տարաբնույթ հրթիռային փորձարկումներին ու ռազմատենչ հայտարարություններին ի պատասխան, Դոնալդ Թրամփը նշեց. «ԱՄՆ-ի համար սպառնալիքի դեպքում Հյուսիսային Կորեան կհանդիպի «կրակի ու բարկության»: Զուգահեռ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նոր պատժամիջոցներ սահմանեց Փհենյանի դեմ:

Այդ հայտարարությունից հետո, ըստ միջազգային մամուլի հաղորդումների, Հյուսիսային Կորեայում սկսվել են մոբիլիզացիոն գործընթացներ: Արդեն 3 մլն-ից ավել կամավոր է գրանցվել։ Կամավորների մեջ են ուսանողներ, աշխատավորներ եւ նախկին զինվորականներ: Միայն Խվանխե-Պուկտո նահանգում մեկ օրվա ընթացքում 89 հազար կամավոր է գրանցվել:

Դոնալդ Թրամփը իր հերթին մարտական վիճակի է բերում իր հրթիռները, սակայն երկրի բնակչության մի մասը բողոքում է, որ նման իրավիճակում նախագահը հայտարարություններ է տարածում Նյու Ջերսիից, որտեղ վայելում է իր արձակուրդը:Նրանք պահանջում են, որ Թրամփը վերադառնա իր աշխատասենյակ եւ խորհրդակցություն կազմակերպի զինվորականների հետ:

Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ում, անգամ Թրամփի կուսակիցները, վստահ չեն, որ նա պատրաստ է «կրակով» դիմավորել Փհենյանի սպառնալիքնները: Այսպես, ի պատասխան Թրամփի գրառման ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չպետք է սպառնա Հյուսիսային Կորեային, եթե պատրաստ չէ գործել։ Նրա խոսքով՝ «պետք է վստահ լինել, որ կկարողանաս անել այն, ինչի մասին հայտարարում ես»։ «Մեծն առաջնորդները, որոնց ես տեսել եմ, չեն սպառնում, եթե պատրաստ չեն գործել, եւ ես վստահ չեմ, որ նախագահ Թրամփը պատրաստ է գործել»,- ասել է Մաքքեյնը։

Նա նաեւ հայտարարել է, թե չգիտի՝ արդյո՞ք ԿԺԴՀ-ին ուղղված Թրամփի սպառնալիքը «լուրջ էր»։ Սակայն Մաքքեյնը կարծում է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն իսկապես պատրաստ է պատերազմի։ «Ես կարծում եմ, որ Փհենյանի առաջնորդը խելագար է, սակայն պատրաստ է սահմանն անցնել»,- ասել է սենատորը։

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ Պենտագոնի ղեկավար Ջիմ Մեթիսը նույնպես հանդես են եկել Փհենյանի եւ Վաշինգտոնի հարաբերությունների ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին: «Առայժմ դիվանագիտությունը նախընտրելի միջոց Է մնում, որը կարող Է ստիպել Հյուսիսային Կորային՝ փոխել իր գործելակերպը, ռազմական միջոցներն օժանդակ են»,-ասված Է երկու քաղաքական գործիչների հոդվածում, որը հրապարակել Է Wall Street Journal-ը:

Նրանք նշել են, որ «Վաշինգտոնը ձգտում Է բանակցություններ վարել Փհենյանի հետ»: Այդ մոտեցումը, ինչպես գրում են ամերիկյան երկու գերատեսչությունների ղեկավարները, պաշտպանություն է գտնում երկրների մեծամասնության կողմից:

Համանման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը: «Մենք պատերազմին ավելի մոտ չենք, քան մեկ շաբաթ առաջ, բայց ավելի մոտ ենք, քան տասը տարի առաջ»,-ասել է նա:

Երկու միջուկային տերությունների հարաբերություններում առաջացած ճգնաժամը մտահոգում է գրեթե աշխարհի մյուս բոլոր գերհազար տերություններին: Հայտարարություններով են հանդես եկել ՌԴ-ի ու ԵՄ-ի պաշտոնյաները: Դոնալդ Թրամփ հեռախոսազրույց է ունեցել նաեւ Չինաստանի առաջնորդի հետ:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ին եւ Հյուսիսային Կորեային զսպվածության կոչ է արել: Նրա խոսքերով՝ լարվածությունը նվազեցնելու առաջին քայլերը պետք է անի «ուժեղ եւ խելացի» կողմը: Լավրովն ասել է որ Ռուսաստանը եւ Չինաստանը լարվածությունը թուլացնելու պլան ունեն, որը նախատեսում է Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումների ժամանակավոր դադար, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի այս ամիս պլանավորած համատեղ զորավարժությունների չեղարկում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամի քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ է գտնել բանակցային ձեւաչափ՝ «6+1» ձեւաչափի օրինակով։

«Պատժամիջոցների սահմանումը ես խելամիտ եմ համարում։ Հույս ունեմ, որ ՄԱԿ ԱԽ-ն կշարունակի գործել միաձայն։ Շատ կարեւոր է, որպեսզի ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը հավատարիմ մնան միմյանց այդ հարցով։ Եվ իհարկե, մեր նպատակն է բանակցային ձեւաչափ գտնելը, ինչպես ժամանակին եղել է բանակցային 6+1 ձեւաչափը»,-հայտարարել է նա Phoenix հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ «Հյուսիսային Կորեայի հարցում ինձ համար միանգամայն պարզ է, որ այդ հարցն անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով»,-հավելել է նա։

Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ հայտնել են, որ Հյուսիսային Կորեան պետք է դադարեցնի սադրանքները:  Հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը եւ Սի Ցզինպինը ՄԱԿ ԱԽ-ի կողմից ընդունված բանաձեւերը համարել են «լուրջ քայլ Կորեական թերակղզում խաղաղության եւ կայունության հաստատման ճանապարհին»:

Պաշտոնական Պեկինը նաեւ հույս ունի, որ ԿԺԴՀ-ի միջուկային դոսյեի խնդրի լուծմամբ շահագրգռված բոլոր կողմերը լրջորեն կքննարկեն այս թեմայի վերաբերյալ Մոսկվայի եւ Պեկինի համատեղ նախաձեռնությունները:

Կորեական թերակղզու միջուկազերծման վեցակողմ բանակցությունները սկսվել էին 2003 թվականի օգոստոսին։ Դրանց մասնակցել են բարձրաստիճան դիվանագետներ Ռուսաստանից, Հյուսիսային Կորեայից, Հարավային Կորեայից, ԱՄՆ-ից, Չինաստանից եւ Ճապոնիայից։ Արդյունքում Հյուսիսային Կորեան ոչ միայն սառեցրել է իր միջուկային ծրագիրը, այլեւ անցել Յոնբենի փորձարարական կենտրոնում միջուկային ռեակտորի ապամոնտաժման։ Սակայն 2008 թվականին երկխոսությունը փակուղի է մտել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը եւ Հյուսիսային Կորեան չեն պայմանավորվել Փխենյանի կողմից ներկայացված միջուկային ծրագրերի ցուցակի ստուգման միջոցների վերաբերյալ։

Տպել
4460 դիտում

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան