Լոնդոնի Փարսոն Գրին մետրոյի կայարանում ականատեսները տեսել են, թե ինչպես է վագոններից մեկում պայթել կոնտեյները։
Ուղեւորներից մեկը համացանցում լուսանկար է տեղադրել, որում երեւում է վագոնի դռների մոտ՝ սպիտակ պլաստմասսե դույլի մեջ գտնվող ինչ–որ փաթեթ, փոխանցում է The Guardian–ը։
Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ Լոնդոնի արեւմուտքում մետրոյի աշխատանքը դադարեցվել է։
Հիշեցնենք, որ պայթյունը հնչել էր սեպտեմբերի 15–ի առավոտյան՝ երթեւեկության պիկ ժամին։