Երևանի ավագանին կքննարկի Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը

Երևանի ավագանին կքննարկի Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը

PanARMENIAN.Net - Երևանի ավագանին կքննարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին քաղաքապետի տեղակալ նշանակելու հարցը։ Հարցն ընդգրկված է Ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստում, որը կայանալու է սեպտեմբերի 13-ին։

Որոշման նախագծում ասվում է, որ, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, ավագանուն առաջարկվում է Ավինյանին նշանակել քաղաքապետի տեղակալ:

Երևանի քաղաքապետը 4 գործող տեղակալ ունի։

Ավելի վաղ Ավիանյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վայր այցելության ժամանակ հայտարարել էր, որ ողբերգության վայրում է՝ որպես ՔՊ վարչության անդամ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք Երևանի քաղաքապետի թեկնածու։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---