Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Կարթագենը պետք է քանդվի, այս ԱԺ-ն պետք է ցրվի․ Էդմոն Մարուքյան

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Պարոն Մարուքյան, ես հետևում էի ԱԺ նիստին. իսկապե՞ս այս աղմուկ հանած օրինագծի մասին մինչև օրակարգ մտնելը չեք իմացել:

-Հետաքրքիր իրավիճակ էր: Երկուշաբթի օրը պետաիրավական հանձնաժողովի  պլենար նիստն էր, միայն մեկ հարց կար օրակարգում, որը նախաձեռնել էր Արփինե Հովհաննիսյանը: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկեց, որ նաև այս փոփոխությունը ներառվի 50-րդ և 51-րդ հոդվածներում, որտեղ խոսքը ԱԺ նստը ընդհատելու մասին է, եթե պատգամավորները չեն կարողանում ներկայանալ խորհրդարան:

Դա բանավո՞ր առաջարկ է եղել:

-Այո՛: Ես անակնկալի եկա, հասկացա, թե ինչ է տեղի ունենում, և ասացի, որ խմբակցությունում պետք է քննարկեն այս մասին: Ակնհայտ է, որ պատգամավորին չի կարելի ճնշել, բայց քաղաքական նպատակը, իմաստը ո՞րն է, ինչո՞ւ է հիմա այդ փոփոխությունն արվում: Իրենք քվեարկեցին, միաձայն անցավ, ես չեմ մասնակցել քվեարկությանը… Տեղեկացրեցի Լենա Նազարյանին, հետո նաև վարչապետին: Հաջորդ օրը նախագիծը ներկայացվում է, երկրորդ ընթերցում էր և հարցեր տալու իրավունք չկար: Միայն կարող ես ելույթ ունենալ: Ես ելույթ ունեցա և ներկայացրի դրա վտանգը, թե ինչի համար է այն արվում: Սկսեցին հերքել, ասել՝ գուշակությամբ եք զբաղվում, մենք դրա համար չենք անում և այլն:

-Հստակ ֆիքսենք՝ այդ օրինագծի առաջարկը ԲՀԿ-ի՞նն է:

-Այո, բայց հանրապետականներն աջակցում էին, երեկ պարզվեց, որ երեք խմբակցություններ համամիտ են այդ հարցում:

-Ի՞նչ եք կարծում՝ վաղո՞ւց մշակված քայլ էր:

-Իմ տպավորությամբ՝ այո, երեք կուսակցությունների միջև ի սկզբանե համաձայնեցված քայլ էր:

-Ինչ-որ մասով հասկանալի է, թե այդ օրինագծի ընդունումն ինչու է պետք հանրապետականներին, բայց մյուս կուսակցությունների միանալը տարօրինակ է թվում:

-Ես չեմ կարող նրանց փոխարեն պատասխանել… Երեք խմբակցություններ դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն…

Այդ ուժերը պնդում են, որ միակ իրավական ճանապարհը վարչապետի հրաժարականն է:

-Ո՛չ, իրավական ճանապարհ է նաև Սահմանադրությունը փոփոխելու ճանապարհը, բայց նրանք ասում են, որ Սահմանադրության փոփոխությանը կողմ չեն քվեարկի, իսկ վարչապետի հրաժարականին համաձայն են, բայց եթե դա լինի մայիսին: Երեկ գիշերը պարոն Բաբլոյանի աշխատասենյակում բանակցությունների ժամանակ նրանք ասում էին՝ պատրաստ ենք արտահերթ ընտրություններին, բայց մայիսին անենք, իսկ վարչապետն ասում էր՝ եկեք ստորագրենք հուշագիր և դեկտեմբերին անցկացնենք ընտրություններ: Եվ վարչապետը իրազեկեց, թե որն է իր ծրագիրը՝ հրաժարական պիտի տա, և այդ միջոցով խորհրդարանը իրավունքի ուժով պետք է արձակվի:

-Վարչապետի հրաժարականի հետ կապված ռիսկեր կա՞ն:

-Ես տեսնում եմ ռիսկեր: Այս իրավիճակում երբ որ տեսնում ենք որ 67 ձայն կարողանում է հավաքվել, և երբ որ Ռոբերտ Քոչարյանի համար 45 ստորագրություն է հավաքվում, դրանք կարևոր հանգամանքներ են, որ թույլ են տալիս արձանագրել՝ այո՛, ռիսկեր կան:

-Անկախ նրանից՝ ինչ հետևանքներ կարող են լինել:

-Ռեալ քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ անիմաստ է որևէ մեկ այլ անձի վարչապետի պաշտոնում առաջադրելը, որովհետև նա չի կարող անգամ ֆորմալ առումով երկիրը ղեկավարել, և դա ուղղակի ցնցումների ճանապարհ է: Ես հույս ունեմ, որ ողջախոհությունը կգերիշխի մեր երկրում: Բայց ռիսկեր, այո՛, կան:

-Այս օրինագիծն ի՞նչ տվեց:

-Օրինագծով որևէ հարց չլուծվեց, որովհետև Սահմանադրության մեջ հստակ ասվում է, որ եթե 7+7 օրերի ընթացքում չի ընտրվում վարչապետ, խորհրդարանը արձակվում է: Բայց օրինագիծը, ըստ էության, փոխեց քաղաքական իրավիճակը և, այսպես կոչված՝ ազգային համաձայնության կառավարությունը քանդեց:

Ի՞նչ է տալիս արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ձգձգումը:

-Մեծ հաշվով՝ միակ հիմնավոր պատճառը կարող է լինել ընտրություններին պատրաստվելը: Բայց 40-45 օրվա ընթացքում կարող են պատրաստվել: Մինչև մայիս ձգձգել… մենք արդեն ունենք քաղաքական ճգնաժամ և ձգձգել ընտրությունները կնշանակի ձգձգել ճգնաժամը, որը չի բխում թե՛ ՀՀ-ի, թե՛ մեր քաղաքական համակարգի առողջացման շահերից: Անգամ ձգձգողի շահերից էլ չի բխում: Միգուցե շատ քիչ ձայների տեղաշարժ լինի, բայց արժե՞ երկիրը տանել նման անկայունությունների ճանապարհով, ինչ է թե մեկ-երկու տոկոս ձայն կարող է ավել լինել, կարծում եմ՝ չարժե… Այս պահին հայտարարված սցենարը վարչապետի հրաժարական տալու ճանապարհն է: Ես չեմ բացառում, որ նոր իրավիճակ կարող է լինել և փոխվի այս սցենարը, որևէ բան պետք չէ բացառել:

Գիտեք՝ ինչքան մարդիկ են դեմ վարչապետի հրաժարականին. այսօր մամուլն ու կայքերը ողողված են այդ մասին հորդորներով ու պահանջով, որ նա հրաժարական չտա:

-Մարդիկ գնահատում են ռիսկերը, ունեն վախեր, չեն ուզում, որ նախկինը վերադառնա և չեն ուզում, որ եղածը հանկարծ ու հանկարծ փոփոխվի, ուզում են եղածը զարգանա, արձանագրվի և գնանք առաջ: Հրաժարական բառը նեգատիվ ուղերձ է պարունակում, և բարդ է այս պրոցեսով գնալ: Եթե այլընտրանք լիներ, կարծում եմ՝ հրաժարականը սխալ է: Այլընտրանք չկա, բայց  անհրաժեշտություն կա խորհրդարանը ցրել: Պառլամենտը դարձել է Կարթագեն, այն պետք է քանդվի, կործանվի: Այս խորհրդարանը պետք է ցրվի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում