Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի լրագրողները կմասնակցեն Լիտվայի ֆուտբոլային մրցաշարին

Հայաստանի լրագրողները կմասնակցեն Լիտվայի ֆուտբոլային մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 10-12-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում հերթական անգամ կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 16-րդ անգամ անցկացվող միջոցառմանն այս տարի կմասնակցեն 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Լատվիայից, Լեհաստանից, Մոլդովայից եւ Մարոկոյից։

Նրանց կմիանան Լիտվայի տարբեր քաղաքները ներկայացնող 5 թիմեր։ Բոլորը թիմերը կմրցեն միմյանց դեմ, մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ 9-ական հանդիպում կանցկացնի։ Իսկ մրցաշարի ավարտին թիմերը կմասնակցեն սեպտեմբերի 12-ին Կաունասում մեկնարկող Ֆուտզալի աշխարհի առաջնության բացման արարողությանը։

Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։

Հայաստանի լրագրողներն այս մրցաշարում նախորդ անգամ 2-րդ տեղն են գրավել, իսկ մինչ այդ երեք անգամ զբաղեցրել են 3-րդ տեղը եւ արժանացել մրցաշարի բրոնզե մեդալների։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]