Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շարունակվում է բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը

Շարունակվում է բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է բասկետբոլի տղամարդկանց VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս մի շարք հանդիպումներ են կայացել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս պահի դրությամբ առաջատարն «Ուրարտուն» է 12 հաղթանակով: Դեկտեմբերի 10-ից ի վեր թիմը 4 խաղ է անցկացրել և բոլոր խաղերում էլ առավելության հասել մրցակիցների նկատմամբ: «Ուրարտուն» նախ ուժերը չափել է «Գյումրիի» հետ և 100-90 հաշվով հաղթանակ տարել, ապա դեկտեմբերի 11-ին մրցել է ՖԻՄԱ-ի հետ և հաղթել 140-103 հաշվով: Դեկտեմբերի 13-ին «Ուրարտուի» մրցակիցը եղել է «Արարատը», որին գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի թիմը հաղթել է 116-87 հաշվով: Դեկտեմբերի 19-ին էլ «Ուրարտուն» 89-81 հաշվով առավելության է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ: Մինչ օրս կայացած հանդիպումներից հետո «Ուրարտուն» վաստակած 25 միավորով գլխավորում է Ա լիգայի կանոնավոր առաջնության մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում «Էրեբունին» է, որը մեկ խաղ պակաս է անցկացրել «Ուրարտուից» և 22 միավոր է վաստակել: Դեկտեմբերի 12-ից ի վեր «Էրեբունին» մրցել է «Գյումրիի», «ԱԻԱ Սթարսի» և ՖԻՄԱ-ի հետ՝ հաղթելով համապատասխանաբար 99-90, 98-88 և 126-76 հաշիվներով: Լավագույն եռյակը եզրափակում է «ԱԻԱ Սթարսը», որն այս պահի դրությամբ իր ակտիվում ունի 20 միավոր: Այս ընթացքում, բացի «Էրեբունիից» կրած պարտությունից, թիմը 3 խաղ է անցկացրել, որոնցում հաղթանակներ է տարել: Դեկտեմբերի 9-ին «ԱԻԱ Սթարսը» 91-85 հաշվով առավելության է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ, դեկտեմբերի 11-ին 99-81 հաշվով հաղթել է «Արարատին», իսկ դեկտեմբերի 14-ին՝ ՖԻՄԱ-ին (91-84): Ի դեպ, «ԱԻԱ Սթարսի» թիմի բասկետբոլիստ Բրենդան Անյանուն նոյեմբերին ամենաշատ՝ 240 միավորն է վաստակել, որից յուրաքանչյուրը մեկ ԱՄՆ դոլարին համարժեք գումարի տեսքով ավելացել է VBET-ի նախաձեռնած «Միավորվենք» արշավի հաշվին: Այն ուղղվելու է բասկետբոլային խաղահրապարակի վերանորոգմանը: Այս արշավի շրջանակում բոլոր թիմերը միավորվել են մեկ գաղափարի շուրջ՝ վերանորոգել ու կահավորել Հայաստանի ևս մեկ բասկետբոլային դահլիճ: Բոլոր խաղերի ընթացքում վաստակած միավորները բազմապատկվելու են 500 դրամով, իսկ հավաքված գումարն ուղղվելու է դահլիճի վերակառուցմանը: Առաջիկա օրերին բասկետբոլի VBet Ա լիգայի կանոնավոր առաջնության ևս 4 հանդիպում կկայանա: Դեկտեմբերի 24-ին «Արցախը» կմրցի ՖԻՄԱ-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի ժամը 21:30-ին: Դեկտեմբերի 26-ին «Գյումրին» կխաղա «Արցախի», իսկ ‹‹Էրեբունին»՝ «Արարատի» հետ: Հանդիպումները կմեկնարկեն համապատասխանաբար ժամը 12:00-ին և 14:30-ին: Դեկտեմբերի 27-ին էլ «Արցախն» ուժերը կչափի ԲԿՄԱ-ի հետ: Խաղի մեկնարկը 19:00-ին է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]