Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արարատի ոստիկանները մի ողջ զինանոց են հայտնաբերել

Արարատի ոստիկանները մի ողջ զինանոց են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 20-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ Փոքր Վեդիում կրակել է ապօրինի պահվող հրազենից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը ներկայացավ բաժին` բերելով ինքնաձիգ ու դատարկ պահունակ: Ըստ նրա, փորձարկելու նպատակով, Արցախյան վերջին պատերազմի օրերին բերած ինքնաձիգից մի քանի անգամ օդ էր կրակել Փոքր Վեդի գյուղի հարակից դաշտում:

Օգոստոսի 22-ին երիտասարդի բնակության վայրում` Լուսառատ գյուղում, կատարվեց խուզարկություն: Տանն ու օժանդակ կառույցներում Արարատի ոստիկանները հայտնաբերեցին մի ողջ զինանոց, մասնավորապես` տարատեսակ չորս հրացան, երկու նռնակ ու երկու պայթուցիչ, սվին-դանակ ու երկու զրահաբաճկոն, արկղերով փամփուշտներ, դատարկ ու լիցքավորված փամփշտակալներ, ընդհանուր՝ շուրջ հինգուկես հազար փամփուշտ:
Ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ երիտասարդի հայրը հայտնել է, որ դրանք ինքն էր բերել վերջին պատերազմի ժամանակ:

62-ամյա հայրը ձերբակալվել է: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հարուցված քրեական գործի նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am