Բաժիններ՝

«Արսենալ»-ը ոչ-ոքի խաղաց «Ատլետիկո»-ի հետ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը և Մադրիդի «Ատլետիկո»-ն փոխանակվեց մեկական գնդակներով:

Լոնդոնում կայացած առաջին խաղում «զինագործներին» հաջողվեց առաջինը գրավել մրցակից դարպասը, բայց միայն հանդիպման երկրորդ կեսին: Առաջին 45 րոպեների ընթացող թիմերին այդպես էլ չհաջողվեց օգտագրծել հնարավորությունները: 61-րդ րոպեին «Արսենալ»-ի կազմում աչքի ընկավ Լակազետը: Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց հետ բերել մեկ գնդակի տարբերությունը: 82-րդ րոպեին Անտուան Գրիզմանը վերականգնեց հաշվի հավասարությունը: Հանդիպումն ի վերջո ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից դեռևս չի ապաքինվել և հայտավորված չէ:

Կիսաեզրափակչի մյուս խաղում Մարսելի «Օլիմպիկ»-ը 2 անպատասպան գնդակ ուղարկեց «Զալցբուրգ»-ի դարպասը:

Թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մեկ շաբաթ անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս