Չինաստանից ու Կանադայից մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են տեսախաղերի ազդեցությունը ուղեղի վրա: Համապատասխան հոդվածը հրապարակված Է Nature հեղինակավոր գիտական հանդեսում:
Այդ հարցն ուսումնասիրելու համար գիտնականները համեմատել են լավ արդյունքներ արձանագրած 27 ակտիվ խաղացողների, ինչպես նաեւ 30 սիրողների, որոնք ավելի հազվադեպ են խաղացել եւ զգալի հաջողությունների չեն հասել: Առաջատար խմբի անդամները եղել են Dota 2-ի եւ League of Legends-ի գծով ԱՄՆ-ի ազգային կամ տարածաշրջանային առաջնությունների մասնակիցներ: Դիտարկումների արդյունքում հաջողվել Է պարզել հարաբերակցությունը խաղային հմտությունների մակարդակների, ինչպես նաեւ գորշ նյութի քանակության եւ ուղեղի ակտիվության որակի միջեւ:
Որքան ավելի մարզված են եղել գեյմերները, այնքան ավելի լավ Է աշխատել նրանց ուղեղը: Նաեւ հետազոտողները նշել են, որ տեսախաղերով չափազանց տարվելը անպայմանորեն չի ազդում մտավոր ունակությունների վրա, քանի որ դա պարզապես ակտիվություններից մեկն Է, որն օգնում Է զարգացնել նեյրոնային կապերը: